Մատչելի հղումներ

Քադաֆին խոստացել է չհեռանալ Լիբիայից


Քադաֆին խոստացել է չհեռանալ Լիբիայից
Քադաֆին խոստացել է չհեռանալ Լիբիայից

Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին խոստացել է չլքել իր երկիրը հետզհետե սաստկացող հակակառավարական խռովությունների պատճառով և մահանալ «մարտիրոսի մահով»։

Հանդես գալով երեքշաբթի օրը հեռուստատեսությամբ՝ նա հայտնել է, թե ինքն էլ է «հեղափոխական», և կոչ է արել Լիբիայի ժողովրդին օգնել իրեն պաշտպանել երկիրը այն մարդկանցից, ովքեր խռովություններ են կազմակերպում երկրում։

Քադաֆիին այլևս չեն սատարում նրա կառավարության գլխավոր անդամները, որոնք ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում հրաժարականներ են ներկայացրել՝ բողոքելով ցույցերի մասնակիցների նկատմամբ մարդկային զոհերի պատճառ դարձած բռնությունների դեմ։

Երկրում ընթացող խռովությունները վտանգում են 1969 թվականից Լիբիայում ղեկավարող Քադաֆիի իշխանությունը։

XS
SM
MD
LG