Մատչելի հղումներ

ՀԴԲ-ն հետաքննում է կայքերի վրա կատարված հարձակումը


ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն իրականացնում է ՀԴԲ-ի, Արդարադատության նախարարության, ինչպես նաև զվարճանքի ոլորտում գործող մի քանի կազմակերպությունների կայքերի ուղղությամբ իրականացված հարձակումներ, որոնց պատճառով կայքերը դադարեցրել են իրենց աշխատանքը, ինչը տեղի է ունեցել կառավարության կողմից ֆայլերի փոխանակման ամենախոշոր կայքի աշխատանքը դադարեցնելուց հետո:

Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է «Անոնիմ» անվան տակ գործող հաքերների խմբավորումը, որի կողմից հինգշաբթի ուշ երեկոյան իրականացված հարձակման արդյունքում մի քանի ժամ շարունակ չեն գործել պետական և զվարճանքների ոլորտի մի քանի կազմակերպության կայքերը:

Ուրբաթ օրվա դրությամբ, կայքերի աշխատանքը հիմնականում վերականգնվել է:

Հաքերների հարձակումը հետևել է ԱՄՆ-ի դաշնային մարմինների կողմից ֆայլերի փոխանակման «Megaupload» կայքի աշխատանքի դադարեցման ու կայքի հիմնադրին ու ևս վեց անձանց հակահենական օրենսդրությունը խախտելու մեջ մեղադրանքների ներկայացման:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարության և ՀԴԲ-ի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, կայքի աշխատանքը դադարեցնելու և հիմնադրին մեղադրանքներ ներկայացնելու գործը «եղել է Միացյալ Նահանգներում հեղինակային իրավունքի խախտման հետ կապված ամենամեծ գործերից»:

Մեղավոր ճանաչվելու դեպքում կասկածյալներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

ԱՄՆ-ի իշխանությունների համաձայն, «Megaupload» կայքի գործունեության պատճառով հեղինակային իրավունքների սեփականատերերին հասցվել է ավելի քան 500 միլիոն դոլարի վնաս:

XS
SM
MD
LG