Մատչելի հղումներ

«Անոնիմ»-ը հարձակում է գործել Թուրքիայի վարչապետի գրասենյակի ցանցի վրա


«Անոնիմ» անվանվող համակարգչային ակտիվիստների խումբը հարձակում է գործել Թուրքիայի վարչապետի գրասենյակի ցանցի վրա՝ հետապնդելով կառավարական փաստաթղթեր մուտք գործելու նպատակ:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Թուրքիայի կառավարության համակարգչային մասնագետներին հաջողվել է կասեցնել հարձակումը:

«Անոնիմ»-ի հարձակումը, ըստ պարբերականի, իրականացվել է Միացյալ Նահանգների Վիրջինիա նահանգից և Չինաստանում գտնվող անհայտ մի վայրից:

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն հաղորդել է «Անոնիմ» խմբի վեց հաքերների, ներառյալ Հեկտոր Քսավիե Մոնսեգյուրի ձերբակալության մասին:

Նյու Յորքի դաշնային դատարան ներկայացված փաստաթղթերի համաձայն, «Սաբու» մականունով հայտնի Մոնգսեգյուրը համագործակցել է հետաքննության հետ, ինչի արդյունքում հնարավոր եղավ ձերբակալվել այլ հաքերներին:

Մոնգեգյուրն անցյալ տարվա օգոստոսին պատասխանատվություն է ստանձնել վարկային քարտերի ոլորտում գործունեություն իրականացնող «Visa» և «Mastercard», «PayPal» վճարային համակարգի, Թունիսի, Ալժիրի, Եմենի, Զիմբաբվեի կառավարությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի Սենատի համակարգիչների ուղղությամբ իրականացված հարձակումների համար:

ԱՄՆ-ի իշխանությունների համաձայն, ձերբակալությունները լուրջ վնաս են հասցրել հաքերների խմբավորմանը:

«Անոնիմ»-ը սակայն «Twitter» կայքում հրապարակված հաղորդագրությամբ հավաստիացրել է, որ խմբավորումը շարունակելու է իր գործունեությունը:

XS
SM
MD
LG