Մատչելի հղումներ

Նոր բախումներ Կահիրեի Թահրիր հրապարակում


Նոր բախումներ Կահիրեի Թահրիր հրապարակում
Նոր բախումներ Կահիրեի Թահրիր հրապարակում

Եգիպտոսի ոստիկանությունը, երկրորդ օրը լինելով, արցունքաբեր գազ է արձակել հակակառավարական ցուցարարների վրա, որոնք կիրակի օրը փորձել են նորից վրաններ տեղադրել Կահիրեի Թահրիր հրապարակում՝ պահանջելով ժողովրդավարական արագ բարեփոխումներ երկրում։


Ամերիկայի Ձայնի թղթակիցը տեղից հաղորդում է, որ Թահրիր հրապարակում ոստիկանությունը մարդկանց դեմ կիրառել է ամերիկյան արտադրության գազի փամփուշտներ։ Սակայն մի քանի հազար ցուցարար շարունակել է վերահսկողությունը հրապարակի վրա: Ոմանք մնացել են վրաններում, մյուսները` փակել երթեւեկությունը։ Նրանց փորձել են միանալ այլ ցուցարարներ եւս, սակայն ոստիկանությանը հաջողվել է արգելել նրանց մուտքը հրապարակ։

Ոստիկանությունը ցուցարարների դեմ նախորդ օրը կիրառել էր ռետինե գնդակներ, արցունքաբեր գազ ու մահակներ, ինչին ի պատասխան ցուցարարները սկսել են ոստիկանության վրա նետել քարեր ու մայթերից պոկված բետոնի կտորներ։

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հրազենային կրակից զոհվել է 23-ամյա մի ցուցարար։ Մարմնական վնասվածքներ է ստացել ավելի քան 67Օ մարդ, այդ թվում տասնյակ ոստիկաններ ու մի քանի լրագրող։

Ցուցարարների դեմ դեռեւս դուրս չեն բերվել բանակային ուժեր։

XS
SM
MD
LG