Մատչելի հղումներ

Եգիպտոսի զինուժը համաձայնվել է նոր կառավարություն կազմել


Եգիպտոսի զինուժը համաձայնվել է նոր կառավարություն կազմել
Եգիպտոսի զինուժը համաձայնվել է նոր կառավարություն կազմել

Եգիպտոսում իշխանության գլուխ կանգնած ռազմական իշխանությունները համաձայնվել են կազմել նոր կառավարություն և խոստացել մինչև հաջորդ տարվա հուլիս ամիսը փոխանցել իշխանությունը քաղաքացիական մարմնին:

Այս հայտարարությամբ երկրի ռազմական իշխանությունները հանդես են եկել երեքշաբթի օրը երկրում ստեղծված ճգնաժամի քննարկմանն ուղղված հանդիպման ժամանակ: Բանագնացները համաձայնություն են ձեռք բերել նաև խորհրդարանական ընտրություններ անցկացնել նախօրոք համաձայնեցված օրը՝ նոյեմբերի 28-ին՝ նպատակ հետապնդելով Եգիպտոսում նախագահական ընտրություններ անցկացնել մինչև 2012 թվականի հունիսի վերջ:

Եգիպտոսի ռազմական ղեկավարության հետ համաձայնության գալու մասին լուրը դժգոհություն է առաջացրել Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքված ցուցարարների շարքում, քանի որ վերջիններս շարունակում են պահանջել ռազմական իշխանությունների կողմից քաղաքացիական մարմիններին իշխանության անհապաղ փոխանցումը:

Եգիպտոսի պետական հեռուստատեսության համաձայն, ֆելդմարշալ Մոհամեդ Թանթավին հանդես կգա երկրի ժողովրդին ուղղված ուղերձով և ներկայացնի համաձայնության դրույթները:

Կահիրեի Թահրիր հրապարակում երեքշաբթի օրը հավաքվել էին արդեն չորս օր երկրում ռազմական իշխանությունների դեմ չդադարող ցույցերի ամենամեծ թվով մասնակիցներ:

Եգիպտոսի առողջապահության նախարարության համաձայն, ցույցերի անցկացման ընթացքում ցուցարարների և անվտանգության ուժերի ծառայողների միջև տեղի ունեցած բախումների զոհ է գնացել առնվազն 29 մարդ:

XS
SM
MD
LG