Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսին են ներկայացվել Հայոց ցեղասպանության և քրիստոնյաների իրավունքները պաշտպանելու մասին օրինագծեր


ԱՄՆ-ի Կոնգրեսին են ներկայացվել Հայոց ցեղասպանության և քրիստոնյաների իրավունքները պաշտպանելու մասին օրինագծեր
ԱՄՆ-ի Կոնգրեսին են ներկայացվել Հայոց ցեղասպանության և քրիստոնյաների իրավունքները պաշտպանելու մասին օրինագծեր

ԱՄՆ-ի երկու կուսակցությունները ներկայացնող կոնգրեսականները Կոնգրեսին են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճշմարիտ և արդարացի ճանաչմանը սատարող օրինագիծ։

Կոնգրեսականները ներկայացրել են նաև Թուրքիայում քրիստոնյաների դավանանքի ազատության իրավունքի պաշտպանությունը սատարող օրինագիծ, որով նաև կոչ են անում իրականացնել հայերի և քրիստոնեական այլ համայնքների բռնագրավված եկեղեցիների օրինաչափ վերադարձ։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի հաղորդագրության համաձայն, Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող օրինագիծը, որը ներկայացվել է հանրապետական Ռոբերտ Դոլդի և դեմոկրատ Ադամ Շիֆի կողմից, հորդորում է ԱՄՆ-ի նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խրախուսում ԱՄՆ-ի կառավարությանն այս ողբերգության դասերը կիրառել՝ ապագայում մարդկության դեմ հանցագործությունները կանխելու համար։ Այս օրինագիծը նման է նախորդ գումարման Կոնգրեսին ներկայացված թիվ 252 բանաձևին, որն անցյալ տասնմեկ տարվա ընթացքում չորս անգամ արժանացել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանը, սակայն դեռևս քվեարկության չի դրվել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում։

Եկեղեցիների վերադարձի վերաբերյալ օրինագիծը, որը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ, հանրապետական Էդ Ռոյսի և դեմոկրատ Հովարդ Բերմանի կողմից, հորդորում է Թուրքիայի կառավարությանը կատարել միջազգային իր պարտավորությունները՝ դադարեցնելով բոլոր տեսակի կրոնական հետապնդումները և պաշտպանելով քրիստոնյաների իրավունքներն ու կրոնական ազատությունները։

Օրինագծում Թուրքիային մասնավորապես կոչ է արվում վերադարձնել բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները։

XS
SM
MD
LG