Մատչելի հղումներ

Սենատորներ Բրաունը, Ֆայնստայնն ու Քըրքը եկեղեցիների վերադարձի բանաձև են ներկայացրել


Մասաչուսեթս նահանգի սենատոր, հանրապետական Սքոթ Բրաունը, Կալիֆորնիա նահանգի սենատոր, դեմոկրատ Դայեն Ֆայնստայնը և Իլինոյս նահանգի սենատոր, հանրապետական Մարկ Քըրքը ներկայացրել են երկու կուսակցությունների կողմից սատարվող օրինագիծ` հորդորելով ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընին ավելացնել ճնշումը Թուրքիայի վրա քրիստոնեական եկեղեցիներին պատկանող հափշտակված ունեցվածքը վերադարձնելու և կրոնական փոքրամասնություններին հավատքի համապարփակ ազատություն տրամադրելու հարցում:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության համաձայն, սենատորների կողմից ներկայացված օրինագծում Թուրքիային մասնավորապես կոչ է արվում վերադարձնել քրիստոնեական եկեղեցիներին պատկանող բռնագրավված ամբողջ գույքը, ներառյալ «եկեղեցիները և պաշտամունքի այլ վայրերը, վանքերը, դպրոցները և հիվանդանոցները, հուշարձանները, մասունքները և սրբավայրերը, ներառյալ կրոնական շարժական գույքը, այդ թվում գեղարվեստի աշխատանքներն ու ձեռագրերը, հանդերձանքը, անոթներն ու գույքը»:

Օրինագիծը, բացի այդ, հորդորում է Թուրքիային վերացնել հունական և հայկական եկեղեցիների կրոնական կրթության, նշանակումների և ժառանգորդության կարգի ճանապարհին ստեղծված խոչընդոտները:

ԱՄՆ-ի սենատորների կողմից ներկայացված օրինագծում Թուրքիայի կառավարությանը կոչ է արվում նաև կատարել կրոնական բոլոր տեսակի հետապնդումների վերացման, ինչպես նաև քրիստոնյաների իրավունքները և կրոնի ազատությունը պաշտպանելու գործում այս երկրի կողմից ստանձնած միջազգային պարտականությունները:

XS
SM
MD
LG