Մատչելի հղումներ

Չինաստանը քննադատել է Պենտագոնի տարեկան զեկույցը


Չինաստանի առաջին ավիակիր
Չինաստանի առաջին ավիակիր

Չինաստանի պաշտպանության նախարարությունը քննադատել է իր զինված ուժերի գնահատականը, որը վերջերս ներկայացվել է Պենտագոնի կողմից հրապարակված զեկույցում:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված տարեկան զեկույցը Չինաստանը «անհիմն» ու «փաստերի խեղաթյուրում» է անվանել:

Պենտագոնի տարեկան զեկույցի համաձայն, Չինաստանը հաջողությամբ իրականացնում է մինչև 2020 թվականը ժամանակակից, տարածաշրջանային խնդիրների կատարումն ապահովելու ունակ զինված ուժեր կառուցելու ծրագիրը: Այս երկիրը, ըստ զեկույցի, իր զինանոցում ավելացրել է ռադարների համար անտեսանելի նոր կործանիչ, ավիակիր, և շարունակում է հականավատորմային հրթիռի մշակման աշխատանքները:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն իր զեկույցում մտահոգություն է արտահայտել նաև Թայվանի նկատմամբ Չինաստանի գնալով աճող ռազմական առավելությամբ:

Չինաստանի պաշտպանության նախարարությունն ուրբաթ օրը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի Պենտագոնը «չափազանցեցնում է Թայվանին Չինաստանի կողմից ներկայացվող վտանգը»: Նախարարության համաձայն, Չինաստանի զինված ուժերի կողմից զենքերի և զինամթերքի արդիականացումն ու նոր տեսակների մշակումը տեխնոլոգիական առաջընթացին համահունչ «բնական երևույթ է»:

Չինաստանի կողմից Պենտագոնի զեկույցների նկատմամբ արտահայտվող առարկությունն արդեն նմանվել է ամենամյա «ծիսակատարության», և քիչ է հավանական, որ այն որևէ ազդեցություն ունենա երկու պետությունների միջև հարաբերությունների վրա:

XS
SM
MD
LG