Չինաստանից իրենց գործունեությունն իրականացնող հաքերները ներթափանցել են խոշոր առնվազն հինգ էներգետիկական ընկերությունների ցանցեր:
Հաքերների կողմից իրականացված հարձակումը նավթի հանքավայրեր ձեռք բերելու մրցույթներում մասնակցության և գաղտնի այլ տեղեկություններ գողանալու նպատակ է հետապնդել:
ԱՄՆ-ում տեղակայված «McAfee» ընկերության կողմից հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում չեն բացահայտվել այդ հաքերների հարձակմանը ենթարկված ընկերությունների անունները, սակայն նշվել է, որ ԱՄՆ-ի, Թայվանի, Հունաստանի և Ղազախստանի նավթային ընկերությունների դեմ իրականացվել է «համակարգված թիրախային հարձակում»:
«McAfee»-ի համաձայն, ընկերության կողմից «Գիշերային վիշապ» անվանվող` 2009 թվականին սկսված նման հարձակումները շարունակվում են մինչ օրս: