Հաքերները հարձակում են կատարել Ֆրանսիայի ֆինանսների նախարարության համակարգչային ցանցում՝ մուտք գործելով մոտ 150 համակարգիչ և հափշտակելով Ֆրանսիայի՝ որպես «Մեծ քսանյակը» նախագահող երկրի գործունեությանը վերաբերող տեղեկություններ։
Ֆրանսիայի բյուջեի հարցերով նախարար Ֆրանսուա Բարուանը երկուշաբթի օրը հայտնել է, որ «տպավորիչ» այս կիբեռ հարձակումը սկսվել է դեկտեմբերին։ Հարձակումը նպատակ է ունեցել հափշտակել լոկ «Մեծ քսանյակին» վերաբերող տեղեկություններ։
Ֆրանսիայի համակարգչային ցանցերի անվտանգության գծով ղեկավար Պատրիկ Պայուն հայտնել է, որ համակարգչային հարձակումն իրականացվել է մասնագետների կողմից։
Այս հարձակումը Ֆրանսիայի կառավարության դեմ մինչ օրս իրականացված հաքերային ամենախոշոր հարձակումն է։