Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահը ժամանել է Իրաք


Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը ժամանել է Իրաք` ԱՄՆ-ի զորքերի մարտական գործողությունների ավարտը նշանավորելու միջոցառումներին մասնակցելու համար:

Նրա այցը տեղի է ունենում ամերիկյան զորքերի կտրուկ կրճատմանը նվիրված նախագահ Օբամայի ելույթի նախօրեին:

Իրաքում այժմ գտնվում է ԱՄՆ-ի մոտ 50 հազար զինծառայող, ինչը զգալիորեն զիջում է 2007 թվականին ռազմական ակտիվ գործողությունների ժամանակ երկրում գործող 170 հազար զինծառայողների թվին: Ի լրումն, ԱՄՆ-ի զինվորականներին այլևս չի թույլատրվելու մասնակցել մարտական գործողությունների` բացառությամբ այն դեպքերի, երբ նման խնդրանքով դիմեն Իրաքի ուժերը:

Սպասվում է, որ փոխնախագահ Բայդենը սկիզբ է դնելու ԱՄՆ-ի առավելապես դիվանագիտական դերի հաստատմանը: Այցի ընթացքում նա հանդիպումներ է ունենալու Իրաքի քաղաքական գործիչների հետ` երկրի հաջորդ կառավարության կազմի ձևավորմանը զուգակցող քաղաքական փակուղին լուծելու վերաբերյալ:

XS
SM
MD
LG