Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի վերջին մարտական զորախումբը դուրս է բերվել Իրաքից


ԱՄՆ-ի վերջին մարտական բրիգադը դուրս է բերվել Իրաքից, ինչը տեղի է ունեցել ավելի շուտ, քան հայտարարված վերջնաժամկետը:

Զորքերը դուրս են բերվել ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժումից յոթ ու կես տարի անց:

Սակայն Իրաքին ԱՄՆ-ի ռազմական օժանդակության առաքելությունը դեռ չի ավարտվել: Երկրում են մնում փոքրածավալ մարտական միավորներ, որտեղ զինծառայողների ընդհանուր թիվը կազմում է 6000 հոգի: Նրանք Իրաքից դուրս են բերվելու այս ամսվա վերջին:

Զորքերի դուրսբերումից հետո Իրաքում մնալու է ԱՄՆ-ի տարբեր զորատեսակների մոտ 50 հազար զինծառայող, որոնք կատարելու են անցումային գործընթացն ապահովելու աշխատանքներ: Նրանք աշխատելու են Իրաքի զինծառայողների վերապատրաստման և հակաահաբեկչական գործողությունների իրականացման ուղղությամբ:

XS
SM
MD
LG