Իրաքում ԱՄՆ-ի զինված ուժերը նշանավորելու են երկրում իրենց կողմից իրականացվող մարտական գործողությունների ավարտը` անցկացնելով «Նոր արշալույս» գործողության սկիզբին նվիրված արարողություն:
Չորեքշաբթի օրը Բաղդադում ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը և պաշտպանության նախարար Ռոբերջ Գեյթսը վերահսկելու են հրամանատարության փոխանցման գործընթացը:
Իրաքում գտնվող զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Ռեյմոնդ Օդիերնոյին փոխարինելու է գեներալ-լեյտենանտ Լլոյդ Օսթինը, որն իրականացնելու է երկրում դեռևս մնացող 50 հազար զինծառայողի կողմից Իրաքի ուժերին տրամադրվող խորհրդատվական և օժանդակության աշխատանքների վերահսկողությունը:
Երեքշաբթի երեկոյան իր հեռուստադիմումով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարեց Իրաքում ԱՄՆ-ի զինված ուժերի մարտական առաքելության ավարտը: Նա խոսեց դեպի առաջ շարժվելու ժամանակի, ինչպես նաև Իրաքի ժողովրդի կողմից իր սեփական անվտանգությունն ապահովելու պատասխանատվության մասին:
Նախագահ Օբաման նաեւ կոչ արեց Իրաքի ղեկավարությանը «կատարել արագ լուծումներ պահանջող քայլ»` կազմելով բոլոր կողմերի շահերը ներառող կառավարություն: