Աֆղանստանի իշխանությունները հայտնել են երկրի հյուսիսում իրականացված պայթյունի մասին, որի հետևանքով զոհվել է ինը մարդ, ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներից մեկին:
Երկրի ոստիկանության համաձայն, երկուշաբթի օրը պայթյունն իրականացվել է Ֆայրաբ նահանգի Ղորմուչի շրջանում գտնվող խանութներից մեկի մոտակայքում:
Ոչ ոք դեռևս պատասխանատվություն չի ստանձնել այս պայթյունի համար:
Աֆղանստանի հյուսիսում բռնություններն նույնքան հաճախ չեն իրականացվում, ինչպես երկրի հարավում, որտեղ մի շարք նահանգներում թալիբները բավականին ուժեղ դիրքեր են զբաղեցնում:
Հիշեցնենք, որ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հորդորել էր թալիբներին դադարեցնել հարձակումները՝ ասելով, որ նոր բռնությունները կարող են երկարացնել օտարերկրյա ռազմական ներկայությունն Աֆղանստանում:
Հանդես գալով երկրի մայրաքաղաք Քաբուլում ուսանողների առջև՝ նախագահ Քարզայն ընդգծել էր, որ թալիբների կողմից իրականացվող բռնությունները որևէ դրական ազդեցություն չեն գործում ո՛չ իսլամի, ո՛չ մահմեդականների, ո՛չ էլ Աֆղանստանի ժողովրդի վրա:
«Դուք ոչինչ չեք արել իսլամի համար, չեք աշխատել Աֆղանստանի անկախության և ժողովրդի, երկրի ազատության և զարգացման համար: Դուք նպաստել եք օտարերկրյա զինված ուժերի ներկայության երկարաձգման», - անցյալ ամիս հանդես գալով ուսանողների առջև նշել էր Աֆղանստանի նախագահը: