Մատչելի հղումներ

 
Թրամփը Մոսկվայում Վիտկովի բանակցությունները գնահատել է որպես «արդյունավետ»

Թրամփը Մոսկվայում Վիտկովի բանակցությունները գնահատել է որպես «արդյունավետ»


Նախագահ Դոնալդ Թրամփ
Նախագահ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ հատուկ բանագնացը Մոսկվայում էր՝ քննարկելու զինված հակամարտության կարգավորման ուղիները։ Նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ նշել է, որ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովի բանակցությունները «արդյունավետ» էին։

«Կա իրական հնարավորություն, որ այս ավերիչ պատերազմը վերջապես կավարտվի, սակայն հենց այս պահին ուկրաինացի հազարավոր զինվորներ շրջափակման մեջ են և ծանր դրության մեջ», - ասվում է նախագահի հայտարարության մեջ։ «Ես արդեն դիմել եմ՝ նրանց կյանքը պաշտպանելու խնդրանքով։ Սա կարող է դառնալ պատմական պահ։ Աստված օրհնի բոլորին»։

Հիշեցնենք, որ Վիտկովը Մոսկվայում էր՝ զինված հակամարտության կարգավորման քննարկումների համար։ Նա փետրվարի 18-ին Ռիադում մասնակցել է նաև ԱՄՆ-ի վերջին տարիների առաջին բարձր մակարդակի հանդիպմանը։

Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին հյուրընկալելիս՝ Թրամփը շեշտել է, որ ԱՄՆ-ը «ցանկանում է հրադադար» և հույս է հայտնել, որ ճիշտ որոշում կկայացվի։

Անդրադառնալով Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններին, նախագահը նշել է, որ քննարկվել են «վերջնական համաձայնագրի մանրամասները»։

Սպիտակ տան ղեկավարը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի դաշնակիցները պաշտպանված կլինեն։

«Մենք անհամբեր սպասում ենք պատասխանին և կոչ ենք անում քննարկել բոլոր ռազմական գործողությունների դադարեցումը», - ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Եթե պատասխանը լինի «ոչ», ապա դա շատ բան կբացահայտի նրանց իրական նպատակների մասին»։

XS
SM
MD
LG