"Մենք պահանջել ենք, որ Ռուսաստանը ընդունի կրակի դադարեցումը հավասար պայմաններով և լիարժեք իրականացնի այն: Հակառակդեպքում, մենք պատրաստ ենք կիրառել լրացուցիչ պատժամիջոցներ, սահմանափակել նավթի գները և ավելացնել Ուկրաինայինտրամադրվող աջակցությունը", – նշվում է Կանադայում կայացած բանակցություններից հետո դիվանագետների համատեղհայտարարության մեջ:
Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովը զրուցել է Ռուսաստանի նախագահՎլադիմիր Պուտինի հետ:
"G7-ի արտգործնախարարները միաձայն աջակցում են ԱՄՆ-ի առաջարկած հրադադարի պայմաններին", – հայտարարել է Կանադայիարտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին:
Նա հավելել է. "Գնդակը հիմա Ռուսաստանի դաշտում է":
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմինը շեշտել է. "Ժամանակն է առանց նախապայմանների հրադադարի: Ուկրաինանհստակ հայտնել է իր դիրքորոշումը, հիմա Ռուսաստանի հերթն է":
Նա նաև նշել է, որ ստեղծվում է "կամավորների կոալիցիա", որը կմատակարարի Ուկրաինային անվտանգության երաշխիքներ ևմոնիտորինգի մեխանիզմներ՝ հրադադարի աջակցման համար:
G7-ի հայտարարությունը հնչել է այն պահին, երբ Կրեմլը նշել է, որ ուկրաինական հրադադարի համաձայնագրի շուրջ դեռ քննարկումներ ենանհրաժեշտ, ինչը վկայում է Մոսկվայի զգուշավոր դիրքորոշման մասին ԱՄՆ-ի առաջարկի վերաբերյալ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը սպասում է պարզաբանումների հրադադարի իրականացման վերաբերյալ:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Պուտինի արձագանքը համարել է "կանխամտածված" քայլ՝ գործընթացի ձգձգմաննպատակով:
"Անվերապահ 30-օրյա հրադադարը կարևոր առաջին քայլ է, որը մեզ կարող է զգալիորեն մոտեցնել արդար և տևական խաղաղությանը", – գրել է նա X սոցիալական մեդիա հարթակում:
G7-ի բանակցություններին մասնակցել են Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և ԱՄՆ-իարտգործնախարարները:
Փակ դռների հետևում G7-ի արտգործնախարարները քննարկել են Չինաստանի դերը համաշխարհային անվտանգության, Հնդկական ևԽաղաղ օվկիանոսի տարածաշրջանների կայունության և ծովային անվտանգության ոլորտում:
Մեծ յոթնյակի ԱԳ նախարարները հատուկ նիստ են անցկացրել՝ նվիրված Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի և Ռուսաստանիռազմավարական մարտահրավերներին: Վերլուծաբանները և ռազմական պաշտոնյաները այս երկրների համագործակցությունընկարագրել են որպես աճող հակաարևմտյան դաշինք:
G7-ի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ խումբը "մտահոգված է Չինաստանի ռազմական հզորությամբ և նրա միջուկայինզինանոցի արագ աճով": Նրանք կոչ են արել Չինաստանին "ներգրավվել ռիսկերի նվազեցման ռազմավարական քննարկումներում ևնպաստել կայունությանը":
Արտգործնախարարները վերահաստատել են իրենց լուրջ մտահոգությունը Արևելյան և Հարավչինական ծովերում ստեղծված իրավիճակիվերաբերյալ՝ ընդգծելով, որ իրենք կտրականապես դեմ են ստատուս քվոյի ցանկացած փոփոխության, հատկապես ուժի կամհարկադրանքի միջոցով:
G7-ի անդամները նաև կարևորել են Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության պահպանման անհրաժեշտությունը՝հայտարարելով, որ իրենք դեմ են տարածաշրջանում իրավիճակի փոփոխման փորձերին՝ ուժի կիրառմամբ կամ հարկադրանքով:
Ռուս-ուկրաինական պատերազմում հնարավոր զինադադարը կարող է ազդել ԱՄՆ-ի ներկայության վրա Հնդկա-Խաղաղօվկիանոսյանտարածաշրջանում, քանի որ վերլուծաբանները ենթադրում են, որ հակամարտության ավարտը Վաշինգտոնին թույլ կտա ռեսուրսներըվերաուղղորդել այդ տարածաշրջանի մարտահրավերներին:
"Ես չեմ կարծում, որ Եվրոպայում կամ Ուկրաինայում անվերջ շարունակվող հակամարտությունը նպաստավոր էՀնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար: Դա շեղում է համաշխարհային ուշադրությունը, ժամանակը և ռեսուրսները այնտարածքներից, որտեղ մենք տեսնում ենք աճող սպառնալիքներ", – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: