Մատչելի հղումներ

 
Զելենսկին կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության. Թրամփ

Զելենսկին կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության. Թրամփ


ԱՄՆ նախագահ Թրամփը և Ուկրանայի նախագահ Զելենսկին` Սպիտակ տանը
ԱՄՆ նախագահ Թրամփը և Ուկրանայի նախագահ Զելենսկին` Սպիտակ տանը

Սպիտակ տանը Ուկրանայի նախագահի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, թե Զելենսկին պատրաստ չէ խաղաղության և անհարգալից վերաբերմունք է դրսևորել Միացյալ Նահանգների նկատմամբ:

Նախագահ Թրամփ հայտարաության մեջ, որը հրապարակվել է Truth Social հարթակում, մասնավորապես, ասված է. «Այսօր շատ բովանդակալից հանդիպում ունեցանք Սպիտակ տանը։ Մենք շատ բաներ սովորեցինք, որոնք երբեք հնարավոր չէր լինի հասկանալ՝ առանց նման թեժ միջավայրում ու ճնշման տակ խոսելու: Զարմանալի է, թե ինչ է դուրս գալիս զգացմունքների տակից: Եվ ես հասկացա, որ նախագահ Զելենսկին պատրաստ չէ Խաղաղության, որտեղ ներգրավված է Ամերիկան, քանի որ նա գտնում է, որ մեր մասնակցությունը նրան մեծ առավելություն է տալիս բանակցություններում։ Ինձ առավելություն պետք չէ, ես ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ եմ ցանկանում: Նա անհարգալից վերաբերմունք դրսևորեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ՝ վերջինիս նվիրական Օվալաձև գրասենյակում: Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի Խաղաղության»։

XS
SM
MD
LG