Հազարավոր իսրայելցիներ էին մասնակցում «Համասի» գերության մեջ սպանված Շիրի Բիբասի և նրա երկու փոքրիկների թաղման արարողությանը: Շատերը նարնջագույն փուչիկներ էին պարզել՝ ի հիշատակ 4 տարեկան և 9 ամսական կարմիր մազերով տղաների։
Մարդիկ նաև եկել էին սգալու Թել Ավիվի պատանդների հրապարակում՝ ձեռքին ունենալով պաստառներ, որոնց վրա գրված էր՝ «ներողություն»:
Չեն Բախարn ասում է. «Նրանց փոխարեն կարող էի ես լինել: Կարող էր լինել ցանկացած մեկը։ Ցանկացած մայր: Նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչի միջով է նա անցել»:
Սպանվածն պատանդների ամուսինն ու հայրը՝ Յարդեն Բիբասը, երկու շաբաթ առաջ ազատ արձակվեց՝ մնալով պաղեստինյան գերության մեջ գրեթե 500 օր։ Նա չգիտեր իր ընտանիքի ճակատագրի մասին՝ մինչև Իսրայել վերադառնալը։
Զոհերի հուղարկավորությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Իսրայելի ու «Համասի» միջև ձեռք բերված հրադադարի առաջին փուլը մոտենում է իր ավարտին: Երկրորդ փուլի ժամանակ պետք է հաստատվի հարատև խաղաղություն, սակայն բանակցությունները դեռ չեն սկսվել։
Չնայած Բիբասի ընտանիքի հետ տեղի ունեցած ողբերգությանը, իսրայելցիների մեծ մասը շարունակում է աջակցել բանակցություններին:
Հայֆայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Սառա Հիրշհորն ասում է. «Իսրայելական հասարակությաբն մոտ առկա է հրադադարը շարունակելու ճնշող ցանկություն՝ առնվազն մինչև այն պահը, երբ գերության մեջ մնացած մոտ 30 տղամարդ ազատ կարձակվի։ Այդ մարդիկ դեռ ողջ են։ Ինչպես նաև կվերադրձվեն այլ զոհված զինվորների և գերիների մարմինները»:
Անդրադառնակով Բիբասի ընտանիքի հետ տեղի ունեցած ողբերգությանը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, կարծես, հակված է շարունակել պատերազմը Գազայում:
«Որպես Իսրայելի վարչապետ՝ երդվում եմ, որ չեմ հանգստանա, քանի դեռ մեր պատանդներին մահապատժի ենթարկած վայրենիները պատասխանատվության չեն ենթարկվել։ Նրանք արժանի չեն քայլելու այս երկրի վրա: Ինձ ոչինչ չի կանգնեցնի»,-հայտարարել է Նեթանյահուն։
Դիտորդների խոսքով՝ իսրայելցիների մեծամասնությունը ցանկանում է, որ «Համասի» հետ հրադադարի համաձայնագիրը շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր պատանդներն ազատ չեն արձակվել։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում իսրայելցիների մեծ մասը հակված չի, որպեսզի Գազան մնա «Համասի» վերահսկողության ներքո: