Մատչելի հղումներ

 
Ինչո՞ւ ԱՄՆ նախագահը պաշտոնանկ արեց ամերիկացի բարձրաստիճան զինվորականներին

Ինչո՞ւ ԱՄՆ նախագահը պաշտոնանկ արեց ամերիկացի բարձրաստիճան զինվորականներին


ԱՄՆ պաշտպանության նախարարություն
ԱՄՆ պաշտպանության նախարարություն

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն այս օրերին անդրադարձել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունի պաշտոնանկությանը: Նախագահ Դոնալդ Թրամփը անցած ուրբաթ էր պաշտոնանկ արել Բրաունին։

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հորդորել է չքաղաքականացնել ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունի պաշտոնանկությունը:

«Սա արտացոլումն է, որ [ԱՄՆ] նախագահը ցանկանում է, որպեսզի իր շրջապատում գտնվող ճիշտ մարդիկ գործի դնեն ազգային անվտանգությանը վերաբերող այն մոտեցումները, որոնք մեր օրակարգում են: Շատ եմ հարգում Չարլզ Բրաունին: Նրան ճանաչեցի այս ամսվա ընթացքում։ Հարգանքի արժանի մարդ է, բայց այս պահին ճիշտ տեղում չէ»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:

Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր վերջ տալ բանակում խորթ գաղափարների տարածումը և պաշտոնանկ անել դրանց հետևում կանգնած բարձրաստիճան ղեկավարներիներին: Հեգսեթը ևս այդ մոտեցմանն էր՝ պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրվելուց առաջ:

Մեր ուժը մեր ընդհանուր նպատակի մեջ է՝ անկախ մեր ծագումից, սեռից ու ռասայից. ԱՄՆ պաշտպանության նախարար
please wait

No media source currently available

0:00 0:02:29 0:00

«Առաջին հերթին պետք է աշխատանքից ազատել Միացյալ Նահանգների զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ»,- ասել էր Փիթ Հեգսեթը:

2022 թվականին, երբ Բրաունը ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետն էր, նա և Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը հուշագիր ստորագրեցին՝ կոչ անելով ռազմաօդային ուժերի սպաների հավաքագրումը իրականացնել՝ հաշվի առնելով ռասայի և սեռի գործոնը, որն, ըստ հուշագրի, «ավելի ներկայացուցչական» կդարձներ Միացյալ Նահանգները:

Ինչևէ, Չարլզ Բրաունի պաշտոնանկության հետ համաձայն չի Լուի Կալդերան, ով Բիլ Քլինթոնի վարչակազմի օրոք զբաղեցրել է ԱՄՆ բանակի քարտուղարի՝ Պենտագոնի ղեկավարի փաստացի տեղակալի պաշտոնը։

«Պատժել բարձրաստիճան զինվորականներին նրա համար, որ նշանակվել են նախորդ վարչակազմի կողմից կամ իրականացրել են նախորդ վարչակազմի քաղաքականությունը՝ ճի՛շտ այնպես, ինչպես ակնկալվում է, որ կիրականացնեն այս վարչակազմի քաղաքականությունը, ուղղակի սխալ է»,- ասում է Կալդերան:

Իր հերթին՝ Հեգսեթը պաշտոնանկ է արել ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավար, ծովակալ Լիզա Ֆրանչեթիին, ռազմաօդային ուժերի շտաբի պետի տեղակալ, գեներալ Ջիմ Սլայֆին և այլ բարձրաստիճան զինվորականների:

Փիթ Հեգսեթը հայտարարել է, թե քաղաքականությունն է՝ զինվորականների ուժը ոչ թե բազմազանության, այլ միասնության մեջ է:

«Մեր ուժը մեր ընդհանուր նպատակի մեջ է՝ անկախ մեր ծագումից, անկախ նրանից, թե ինչպես ենք մենք մեծացել, անկախ մեր սեռից ու մեր ռասայից»,- ասում է Հեգսեթը:

Պենտագոնի ղեկավարը երեքշաբթի մեկնելու է Գուանտանամո՝ Կուբա, որպեսզի տեղում ծանոթանա ԱՄՆ ռազմական օբյեկտին, ուր պահվում են Միացյալ Նահագներից արտաքսված անօրինական միգրանտներ:

Գուանտանամոյում՝ ճաղերի հետևում են հայտնվել ԱՄՆ-ից արտաքսված տասնյակ ապօրինի միգրանտներ։

XS
SM
MD
LG