Դոնալդ Թրամփի վարչակազմը նախազգուշացրել է քոլեջների և համալսարանների դաշնային ֆինանսավորման կրճատման մասին, եթե նրանք շարունակեն իրականացնել բազմազանության, հավասարության, ներառականության (DEI) ծրագրերը, որոնք նախագահ Թրամփը փորձում է վերացնել:
Հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը գործադիր հրամաններ է արձակել, որոնք ուղղված են դաշնային կառավարությունում և մասնավոր հատվածում DEI-ի ծրագրերի վերացման ուղղությամբ:
Վարչակազմի ընդդիմախոսները պնդում են, որ DEI ծրագրերն օգնում են մարգինալացված համայնքներին՝ հավասար պայմաններ ստեղծելու համար: Նախագահ Թրամփն ու նրա դաշնակիցներն այս ծրագրերը որակում են խտրականություն սպիտակամորթների և տղամարդկանց հանդեպ։
Կրթության դեպարտամենտի նամակում ասվում է, որ համապատասխանությունը քաղաքացիական իրավունքների մասին դաշնային օրենքներին կգնահատվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, և հաստատությունները, որոնք չկատարեն այն, կարող են բախվել դաշնային ֆինանսավորման հնարավոր կորստի հետ:
Ավելի վաղ երկուշաբթի նամակի մասին է հայտնել Axios-ը, որը թվագրված էր ուրբաթ օրով: