Մատչելի հղումներ

 
Ասադի պաշտոնանկությունը Թուրքիայի հաջողությունն է Իրանի հետ տարածաշրջանային մրցակցությունում

Ասադի պաշտոնանկությունը Թուրքիայի հաջողությունն է Իրանի հետ տարածաշրջանային մրցակցությունում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Սիրիայում ալ-Ասադի ռեժիմի հեռացումն, անշուշտ, Թուրքիայի հաջողությունն է տարածաշրջանային ազդեցության համար Իրանի հետ մրցակցությունում։ Սակայն վերլուծաբաններն ասում են, որ Թեհրանը դեռ խաղաթղթեր ունի Անկարայի հետ սրվող մրցակցության պայմաններում:

Նորություն չէ, որ Սիրիայի ապստամբները, որոնք տապալեցին նախագահ Բաշար ալ Ասադին, թիկունքում ունեն Թուրքիայի աջակցությունը։ Մյուս կողմից, Իրանն աջակցում էր ալ-Ասադի ռեժիմին և վերլուծաբանների խոսքով՝ ապստամբների հաղթանակը Անկարայի հաղթանակն է տարածաշրջանում ազդեցության համար Թեհրանի հետ մրցակցությունում:

«Թուրքիան թուլացրել է Իրանին Իրաքում, Սիրիայում և Հարավային Կովկասում։ Թուրքիան այս երեք թատերաբեմում էլ առաջ է անցել Իրանից, և Թուրքիան դեմ չի լինի, որ Իրանը էլ ավելի թուլանա»,- ասում է Գերմանական Մարշալի հիմնադրամի Անկարայի գրասենյակի ղեկավար Օզգուր Ունլուհիսարջիլին:

Դիտորդները հաճախ Իրանի և Թուրքիայի հարաբերությունները բնութագրում են որպես հավասարակշռություն մրցակցության և համագործակցության միջև, սակայն նկատելի է, որ համագործակցությունն իր տեղը զիջում է ավելի ու ավելի դաժան մրցակցությանը, քանի որ Անկարան ձգտում է ընդլայնել դերիշխանությունն այն տարածքներում, որոնք Իրանը համարում է իր ազդեցության գոտին:

«Արաբական ապստամբությունների սկզբից Իրանը սկսեց Թուրքիային ընկալել որպես թշնամի։ Այդպես է եղել առնվազն մի քանի անգամ։ Իրանի ներքո գործող ուժերը մարտահրավեր են նետում նաև Թուրքիայի ազգային շահերին»,- ասում է Ստամբուլի Մարմարա համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Բիլգեհան Ալագոզը:

Էրդողանը կարող է ընդհանուր շահ գտնել Թրամփի հետ, քանի որ աճում է Իրանի հետ մրցակցությունը
please wait

No media source currently available

0:00 0:02:58 0:00

Թուրքիայում գործող Քրդստանի աշխատավորական կուսակցությունը կամ PKK-ն տասնամյակներ շարունակ պայքարում է քրդական փոքրամասնությունների իրավունքների ընդլայնման համար, և Անկարան մեղադրել է Սիրիայի քրդական զինված խմբավորմանը՝ YPG-ին, PKK-ի հետ կապեր ունենալու մեջ:

Ըստ դիտորդների՝ Թեհրանը կարող է գործել Անկարայի դեմ՝ աջակցելով քրդական զինված խմբավորումներին՝ տարածաշրջանում Իրանի աջակցությունը վայելող զինյալների միջոցով:

Այդ համատեքստում նկատելի է Թուրքիայի ու Իսրայելի ընդհանուր քաղաքականությունը Իրանին զսպելու ուղղությամբ:

«Իսրայելն ու Թուրքիան ընդհանուր շահ ունեն՝ կասեցնել Իրանի այս ծավալապաշտությունը: Փաստորեն, ականտես եղաք, որ այդ առումով Իսրայելն ու Թուրքիան անուղղակի համագործակցեցին։ Իսրայելը թուլացրեց «Հեզբոլլահին» (Լիբանանում), իսկ Թուրքիան աջակցեց ապստամբների շարժմանը, և Ասադը ընկավ: Ահա երկու օրինակ»,- ասում է Թել Ավիվի Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի արտաքին քաղաքականության մասնագետ Գալյա Լինդենշտրաուսը:

Հայտնի է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում է վերականգնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, իսկ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Իրանի նկատմամբ, և դիտորդներն այստեղ Վաշինգտոն-Անկարա համագործակցության հնարավորություն են տեսնում:

«Եթե պարոն Թրամփը նպատակ ունի նոր լուծումներ և մեթոդաբանություն կիրառել Իրանի հետ գործերում, ապա (այդ դեպքում) ԱՄՆ-ը Թուրքիայի օգնության և համագործակցության կարիքը կունենա։ Ընդհանուր պատկերին հայացք նետելիս՝ [հասկանում եք, որ] Թուրքիան և ԱՄՆ-ը պետք է միավորվեն»,- ասում է Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Կասին:

Դիտորդները հիշեցնում են՝ Իրանն ու Թուրքիան դարեր շարունակ զուսպ են մոտեցել իրենց մրցակցությանը՝ աշխատելով խուսափելով ուղղակի առճակատումից: Բայց նոր իրավիճակի պայմաններում հարց է, թե երկու հարևան տերությունները որքանով կկարողանան զերծ մնալ բախումից:

XS
SM
MD
LG