Մատչելի հղումներ

 
Թուրքիայի ու Հայաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել 

Թուրքիայի ու Հայաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել 


ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարության հաղորդման համաձայն՝ դեկտեմբերի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ

Արտգործնախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և միջազգային հարցեր։

Ազատությւոն ռադիոկայանի փոխանցմամբ՝ մոտ տասն օր առաջ Հայաստանի արտգործնախարարը ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանն իր ելույթում հայտարարեց, որ Երևանն ու Անկարան համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները:

XS
SM
MD
LG