Մատչելի հղումներ

Նյու Յորքում կայացել է Էրդողան-Փաշինյան հանդիպումը


Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որին երկու կողմից մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ, սեպտեմբերի 24, Նյու Յորք
Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որին երկու կողմից մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ, սեպտեմբերի 24, Նյու Յորք

Ինչպես տեղեկացնում է Հայաստանիի վարչապետի կայքը, սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: 

Ըստ ՀՀ վարչապետի լրատվականի՝ հանդիպմանը զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին:

«Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերին:

Վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին»,- ասված է Հայաստանի վարչապետի լրատվականի տարածած հաղորդագրության մեջ:

Նիկոլ Փաշիյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
please wait

No media source currently available

0:00 0:00:37 0:00

ՀՀ կառավարության հաղորդագրությունը չի մանրամասնել, թե որտեղ է կայացել հանդիպումը, սակայն, ըստ թուրքական լրատվամիջոցների, հայտնի է, որ Փաշինյան-Էրդողան հանդիպումը կայացել է Turkish House անունը կրող երկնաքերում, որը տեղակայված է Նյու Յորքի Մանհեթան թաղամասում ու պատկանում է Թուրքիային կառավարությանը: Այստեղ են գտնվում նաև ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչությունն ու Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսությունը:

Ըստ թուրքական մամուլի հրապարակումների՝ այս նույն վայրում կայացել են Թուրքիայի նախագահի հանդիպումներն այլ երկրների առաջնորդների, ներառյալ Գերմանիայի կանցլերի, Եգիպտոսի նախագահի, Ուկրաինայի նախագահի և այլ գործիչների հետ:

Իր հերթին՝ X հարթակում Թուրքիայի նախագահի վարչակազմը ևս հաղորդել է հանդիպման մասին՝ կատարելով հետևյալ գրառումը. «Թուրքիայի նախագահը, ով Նյու Յորքում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին մասնակցելու համար, Turkish House-ում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։»

Թուրքական լրատվամիջոցների ու մի շարք տելեգրամյան ալիքների փոխանցմամբ, հանդիպմանը Թուրքիայի նախագահը իր հեղինակությամբ գիրք է նվիրել Հայաստանի վարչապետին:

XS
SM
MD
LG