Մատչելի հղումներ

Սիրիայում բազմաթիվ ընտանիքներ մտահոգ են՝ ալ-Ասադի ռեժիմի օրոք իրենց «անհետ կորած» հարազատներին կարող են այլևս չտեսնել


Մի կին լաց է լինում՝ կանգնած մռայլ նույնականացման սենյակում՝ Դամասկոսի Ալ-Մոջթահեդ հիվանդանոցի դիահերձարանում 11 դեկտեմբերի, 2024թ.:
Մի կին լաց է լինում՝ կանգնած մռայլ նույնականացման սենյակում՝ Դամասկոսի Ալ-Մոջթահեդ հիվանդանոցի դիահերձարանում 11 դեկտեմբերի, 2024թ.:

Դամասկոսի ալ-Մուջթահիդ հիվանդանոցի մոտ հավաքված մարդիկ դանդաղ ուսումնասիրում էին բուժհաստատության պատերին փակցված սարսափելի լուսանկարները:

Ալ-Ասադի ռեժիմի օրոք բանտերում խոշտանգվածների պատկերներն են։ Յուրաքաչնյուրը իր կորսված հարզատին է փնտրում։ Շատերը հեռանում էին առանց պատասխանի։

This image contains sensitive content which some people may find offensive or disturbing.
Մարդիկ ուսումնասիրում են լուսանկարները, երբ փնտրում են անհայտ կորած կամ մահացած մարդկանց Դամասկոսի Ալ-Մոջթահեդ հիվանդանոցի դիահերձարանի պատին, Սիրիա, 11 դեկտեմբերի, 2024թ.
Մարդիկ ուսումնասիրում են լուսանկարները, երբ փնտրում են անհայտ կորած կամ մահացած մարդկանց Դամասկոսի Ալ-Մոջթահեդ հիվանդանոցի դիահերձարանի պատին, Սիրիա, 11 դեկտեմբերի, 2024թ.
This image contains sensitive content which some people may find offensive or disturbing - Click to reveal
Մարդիկ ուսումնասիրում են լուսանկարները, երբ փնտրում են անհայտ կորած կամ մահացած մարդկանց Դամասկոսի Ալ-Մոջթահեդ հիվանդանոցի դիահերձարանի պատին, Սիրիա, 11 դեկտեմբերի, 2024թ.

Սև մազերով մի երիտասարդ կին ճչալով հեռանում էր պատից։

«Դուք գիտեիք այս մասին։ Միշտ գիտեիք։ Դուք ոչինչ չեք արել»,- բղավում էր նա։

Ամբոխը լուռ էր։ Մի տղամարդ խախտում է լռությունը. «Աստված մահից հետո իր արդարադատությունը ի կատար կածի»։

«Ի՞նչ Աստված։ Ես չեմ հավատում Աստծուն»,- պատասխանեց կինը ու հեռացավ

Դամասկոսի կենտրոնում մի կին լաց է լինում այն բանից հետո, երբ չկարողացավ ճանաչել իր որդուն Ասադի ռեժիմի ամենամեծ բանտից դիահերձարան բերված դիակների մեջ, 2024 թվականի դեկտեմբերի 13-ին:
Դամասկոսի կենտրոնում մի կին լաց է լինում այն բանից հետո, երբ չկարողացավ ճանաչել իր որդուն Ասադի ռեժիմի ամենամեծ բանտից դիահերձարան բերված դիակների մեջ, 2024 թվականի դեկտեմբերի 13-ին:

Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական ցանցի տվյալներով՝ մոտ 100 հազար մարդ անհետ կորել է Սիրիայում Բաշար ալ-Ասադի օրոք, սակայն տեղացիների կարծիքով՝ իրականում, թիվն ավելի մեծ է։

Նորություն չէ, որ ալ-Ասադի վարչակարգի ժամանակ մարդիկ հայտնվում էին ճաղերի հետևում ընդամենը քննադատելով կառավարությանը։

Մարդիկ որոնում են բանտարկյալներ` Սեդնայա բանտում, Սեդնայա, 2024 թվականի դեկտեմբերի 9-ին:
Մարդիկ որոնում են բանտարկյալներ` Սեդնայա բանտում, Սեդնայա, 2024 թվականի դեկտեմբերի 9-ին:

Օրինակ, Դամասկոսում բազմաթիվ են մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը ինչ-որ մեկին է սպասում, և երբ հայտնաբերվում են նոր զանգվածային գերեզմաններ, հույսը, կարծես, աստիճանաբար, մարում է, որ անհետ կորածները մի օր կվերդառնան։

Ամենուր՝ մարդկանցով լեփ-լեցուն հացի փռում, որտեղ ժամերով հերթ են կանգնում, մզկիթի մոտ, որտեղ միշտ մարդաշատ է, սիրիացիները, կարծես, ցանկանում են հասկանալ, թե ինչ բան է ազատությունը, կամ հիվանդանոցի մոտակայքում, ուր մադրիկ չեն թաքցնում իրենց արցունքները, հարց էին տալիս՝ գոյություն ունի՞ գեթ մի ընտանքի, որը չի բախվել ողբերգությանը, չունի անհետ կորած մարդ։

«Դամասկոսում յուրաքանչյուր ընտանիք ինչ-որ մեկին կորցրել է», – ասում է հացի խանութի մոտ կանգնած մի տղամարդ։

Մզկիթում մի կին՝ Հիբա ալ-Սադֆին, ասում է, որ իր ընտանիքն այն սակավաթիվներից է, որ ոչ մեկին չի կորցնել, բայց նրա ամուսինը երեք տարի բանտում է եղել։

«Սնունդ և դեղորայք էի ուղարկում Ղուտա»,– պատմում է նրա ամուսինը՝ 45-ամյա Անաս ալ-Նեսմենը՝ Դամասկոսի սրտում գտնվող հռչակավոր Օմայանների մզկիթի բակում։

Ղուտան Դամասկոսի արվարձանն է, որտեղ Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկզբից՝ 2011 թվականից, ապստամբության կենտրոն էր։ Այն հայտնի դարձավ հատկապես 2013-ին, երբ ալ-Ասադի ռեժիմը քիմիական զենք կիրառեց այնտեղ՝ սպանելով ավելի քան 1,400 մարդու։

Հալեպի բնակիչները քայլում են ոստիկանական բաժանմունքի մոտով, որն ավելի քան երկու շաբաթ առաջ ներխուժել էին HTS ապստամբ գրոհայինները Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալմանը հանգեցրած հարձակման ժամանակ:
Հալեպի բնակիչները քայլում են ոստիկանական բաժանմունքի մոտով, որն ավելի քան երկու շաբաթ առաջ ներխուժել էին HTS ապստամբ գրոհայինները Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալմանը հանգեցրած հարձակման ժամանակ:

«Նրանք ձերբակալեցին վարորդին, և նա նրանց ասաց, որ ես եմ ուղարկում», - պատմում է ալ-Նեսմենը։

Այնուհետև նա երեք տարի անցկացրել է բանտում, որտեղ բանտարկյալները մահանում էին սննդի և դեղորայքի պակասից, իսկ խոշտանգումները դարձել էին կյանքի անբաժանելի մասը։ Կինը՝ ալ-Սադֆին, ցույց է տալիս տղամարդու դաստակների վրա տեսանելի սպիները, որոնք մնացել էին, երբ ալ-Ասադի ռեժինի անվտանգության ծառայության սպաները ծխախոտ էին հագցնում նրա ձեռքերին։

«Նրա մեջքին դեռևս մտրակի հարվածների սպիներն են», - ավելացնում է ալ-Սադֆին։

Ցուցարարները դուրս են եկել սիրիական Դամասկոսի կենտրոնի փողոցներ՝ պահանջելու արդարություն նրանց համար, ովքեր զոհվել են Բաշար ալ-Ասադի ռեժիմի օրոք, 13 դեկտեմբերի, 2024թ.
Ցուցարարները դուրս են եկել սիրիական Դամասկոսի կենտրոնի փողոցներ՝ պահանջելու արդարություն նրանց համար, ովքեր զոհվել են Բաշար ալ-Ասադի ռեժիմի օրոք, 13 դեկտեմբերի, 2024թ.

Հուղարկավորություն

Հիվանդանոցից ոչ հեռու Մազեն ալ-Համադայի հուղարկավորությունն էր՝ մի երիտասարդի, ով մահացել էր տարիներ շարունակ բանտում կրած խոշտանգումների պատճառով։

Ալ-Համադան ձերբակալվել էր ապստամբական շրջաններ մանկական սնունդ տեղափոխելու համար։ Ազատ արձակվելուց հետո հեռացավ Եվրոպա, որտեղ սկսեց զբաղվել ալ-Ասադի ռեժիմի օրոք անազատության մեջ հայտնված ու խոշտանգումների ենթարկված սիրիացիների իրավունքների պաշտպանությամբ։

«Մարդկային ուղեղը դա չի կարող պատկերացնել։ Շատ մարդիկ մահացան խոշտանգումների պատճառով»,- պատմում է ալ-Համադան․ հարցազրույցը՝ համացանցում լայն տարածում գտած ֆիլմի մի մասն է, և նա նկարագրում է սարսափելի ծեծերն ու սեռական ոտնձգությունները, որոնց սիրիական բանտերում ենթարկվում էին մարդիկ։

Ակտիվիստ Մազեն ալ-Համադայի մարմինը վերցվում է Դամասկոսի կենտրոնում գտնվող դիահերձարանից, վերջին աղոթքը նրա հուղարկավորությունից առաջ՝ 2024 թվականի դեկտեմբերի 13-ին:
Ակտիվիստ Մազեն ալ-Համադայի մարմինը վերցվում է Դամասկոսի կենտրոնում գտնվող դիահերձարանից, վերջին աղոթքը նրա հուղարկավորությունից առաջ՝ 2024 թվականի դեկտեմբերի 13-ին:

Մեկ շաբաթ առաջ ալ-Համադայի մարմինը հայտնաբերվել էր հիվանդանոցում՝ տխրահռչակ Սեդնայա բանտի մյուս զոհերի շարքում:

Հետևում էինք թաղման թափորին։ Մարդիկ տանում էին դագաղը՝ փաթաթված նոր Սիրիայի դրոշով, որ ընդամենը օրեր առաջ ապստամբների խորհրդանիշն էր։

Մարդիկ բղավում էին՝ «Սիրիայի ժողովուրդը միասնական է», «Ժողովուրդը պահանջում է Բաշարի մահապատիժը»։

Ակտիվիստ Մազեն ալ-Համադայի մարմինը տեղափոխվում է Դամասկոսի կենտրոնում գտնվող երթով, Սիրիայում, նրա հուղարկավորությունից առաջ՝ 2024 թվականի դեկտեմբերի 13-ին:
Ակտիվիստ Մազեն ալ-Համադայի մարմինը տեղափոխվում է Դամասկոսի կենտրոնում գտնվող երթով, Սիրիայում, նրա հուղարկավորությունից առաջ՝ 2024 թվականի դեկտեմբերի 13-ին:

Դամասկոսի փողոցներում՝ ամենուր, գետնին, ալ- Ասադի՝ երկրի նախկին նախագահի նկարներն են։ Մարդիկ ոտնատակ էին անում Սիրիան գրեթե քառորդ դար իշխած բռնակալի պատկերները։

Ընկած բռնապետ Բաշար ալ-Ասադի նկարը ցուցադրված է Դամասկոսում (Սիրիա) մայթին, 2024 թվականի դեկտեմբերի 12:
Ընկած բռնապետ Բաշար ալ-Ասադի նկարը ցուցադրված է Դամասկոսում (Սիրիա) մայթին, 2024 թվականի դեկտեմբերի 12:

Ալ-Ասադի մեկ այլ պատառոտված դիմանկար մեզ էր նայում Սիրիայի Արդարադատության նախարարության շենքի ճակատից։ Շենքը հսկում էր միայնակ մորուքավոր մի զինվոր։

Հարցնում եմ՝ արդյո՞ք արդարություն պահանջող մարդիկ կհասնեն իրենց նպատակին։

«Շեյխ Աբու Մուհամեդը, Աստծո կամոք, կապահովի արդարադատությունը,- պատասխանում է նա՝ ակնարկելով Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանիին՝ իշխանության եկած «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդին։

Ընդամենը հաշված օրերի ընթացքում ապստամբները կարողացան երկրի հյուսիս-արևմտյան մասից մարտերով հասնել ու գրավել մայրաքաղաք Դամասկոսը։

This image contains sensitive content which some people may find offensive or disturbing.
Դամասկոսում մարդիկ նայում են դիերին, որոնք ենթադրաբար Սեդնայա բանտից են դեկտեմբերի 10-ին 2024 թ.
Դամասկոսում մարդիկ նայում են դիերին, որոնք ենթադրաբար Սեդնայա բանտից են դեկտեմբերի 10-ին 2024 թ.
This image contains sensitive content which some people may find offensive or disturbing - Click to reveal
Դամասկոսում մարդիկ նայում են դիերին, որոնք ենթադրաբար Սեդնայա բանտից են դեկտեմբերի 10-ին 2024 թ.

Տոնակատարություն

Հյուրանոց վերադառնալու ճանապարհին Օմայանների հրապարակը լեփ-լեցուն էր։ Երիտասարդ տղամարդիկ ծածանում էին Սիրիայի նոր դրոշը, մեքենաների ազդանշաններ տալիս: Երեխաները լուսանկարվում են տանկի վրա կամ AK-47 ավտոմատներով:

Երեխան պահում է «Հայաթ Թահիր ալ-Շամի» ջիհադիստական խմբավորման ապստամբներից մեկի AK-47-ը, որը ներխուժել է Դամասկոս՝ վերջ դնելով Բաշար ալ-Ասադի ռեժիմին, 2024 թվականի դեկտեմբերի 12-ին:
Երեխան պահում է «Հայաթ Թահիր ալ-Շամի» ջիհադիստական խմբավորման ապստամբներից մեկի AK-47-ը, որը ներխուժել է Դամասկոս՝ վերջ դնելով Բաշար ալ-Ասադի ռեժիմին, 2024 թվականի դեկտեմբերի 12-ին:

Նույն պատկերն էր Հալեպում, թեև այստեղ տոնախմբությունը նկատելիորեն մարել էր։

Բազմաթիվ ձեռնարկություններ վերաբացվել էին, բայց ազգային արժույթը խիստ անկայուն էր, և, օրինակ, խանութպանները ասում էին, թե զգուշանում են իրենց ապրանքը վաճառել, որովհետև դրամն արագ արժեզրկվում է։

Սիրիայում նոր ռեժիմի դրոշը ցուցադրված է Հալեպի միջնաբերդում՝ հնագույն քաղաքի ամենանշանավոր վայրերից մեկում, 2024 թվականի դեկտեմբերի 15-ին:
Սիրիայում նոր ռեժիմի դրոշը ցուցադրված է Հալեպի միջնաբերդում՝ հնագույն քաղաքի ամենանշանավոր վայրերից մեկում, 2024 թվականի դեկտեմբերի 15-ին:

Հանդիպում ենք 20-ամյա Իմադ ալ-Սավային, ով անցած շաբաթ է վերադարձել Իրաքից։ Հալեպի միջնաբերդի մոտ սուրճ և ծխախոտ էր վաճառումւ: Երեք տարի արտերկրում փախստական լինելուց հետո տուն է վերադարձել՝ ապստամբների կողմից Հալեպը գրավելու հաջորդ օրը:

Հալեպի բնակիչները քայլում են ոստիկանական բաժանմունքի մոտով, որն ավելի քան երկու շաբաթ առաջ ներխուժել էին HTS ապստամբ գրոհայինները Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալմանը հանգեցրած հարձակման ժամանակ:
Հալեպի բնակիչները քայլում են ոստիկանական բաժանմունքի մոտով, որն ավելի քան երկու շաբաթ առաջ ներխուժել էին HTS ապստամբ գրոհայինները Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալմանը հանգեցրած հարձակման ժամանակ:

Ալ-Սավան փախել էր Սիրիայից 17 տարեկանում, ինչպես շատ այլ դեռահաս տղաներ, որպեսզի չմիանա կառավարական բանակին, կամ բանտ նստի: Պատմում է՝ Իրաքում ստիպված էր օրնիբուն աշխատել:

«[Բայց այդ ժամանակ] կարծես հոգիս կորցրել էի։ Հիմա վերագտել եմ»,- ասում է նա:

XS
SM
MD
LG