Մատչելի հղումներ

Սիրիայում քաղաքացիական պատերազմը սաստկանում է 


Սիրիա
Սիրիա

Սիրիական քաղաքացիական պատերազմը վերստին սրվել է։ Ապստամբները գրավել են նոր շրջաններ, ներառյալ Սիրիայի երկրորդ մեծ քաղաքը՝ Հալեպը, և շարունակում են առաջխաղացումը Համա քաղաքի ուղղությամբ: 

Սիրիացի ապստամբների համաձայն՝ Հալեպի գրավումից հետո իրենց հաջողվել է շարունակել առաջխաղացումը, և մարտեր են ընթանում Համայի ուղղությամբ։

Սիրիայի կառավարական զորքերը և նրանց աջակցող ռուսական ուժերը պատասխանում են՝ ավիահարվածներ հասցնելով ապստամբների վերահսկողությանն անցած շրջաններին։ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը շտապ կարգով առաջնագիծն ամրապնդում է նոր ուժերով ու ծանր սպառազինությամբ։

Սիրիայում ռազմական գործողությունների նման սրացումը աննախադեպ է նախորդ մի քանի տարիների համեմատ:

Սիրիայում քաղաքացիական պատերազմը սաստկանում է ապստամբները գրավում են խոշոր քաղաքը
please wait

No media source currently available

0:00 0:02:10 0:00

Այս ամենի ֆոնին՝ բազմաթիվ մարդկանց համար ապստամբական ուժերի առաջխաղացումը նշանակում է, որ կարող են վերադառնալ հարազատ տներ, քանի որ կառավարական զորքերի ներքո նրանք ստիպված թողել էին իրենց բնակավայրերը։

Հաննա Բարաքաթն իր տուն է վերադարձել հինգ տարի անց. «Մեր տունն այրվել է։ Պատերից ու առաստաղից բացի ոչինչ չի մնացել։ Բայց մենք ուրախ ենք այստեղ լինել: Ամուսնուս ու երեխաներիս հետ եմ, ու փառք Աստծո, երջանիկ ենք»։

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Սիրիայում չդադարող արյունահեղությունը հարկադրել է միլիոնավոր մարդկանց լքել իրենց տները։ Զոհվածնրի մեջ մեծ թիվ են կազմում խաղաղ բնակիչները։

Ապստամբական ուժերն իրենց հարձակումը սկսեցին անցած շաբաթ։ Դիտորդները նրանց հաջողությունը բացատրում են նաև այն հանգամանքով, որ Բաշար ալ-Ասադի դաշնակիցները համարվող «Հեզբոլլահը» և Ռուսաստանը ավելի են ներքաշված Իսրայելի և Ուկրաինայի հետ պատերազմների մեջ:

Ապստամբների ներկայացմամբ՝ հարձակմանը տարիներ են սպասել ու նախապատրաստվել:

«Ամենակարող Աստված մեզ թույլ տվեց մի քանի օրվա ընթացքում վերցնել այս տարածքը, որը երկար տարիներ վերահսկում էր կառավարությունը»,- ասում է ապստամբ ուժերի զինվորական Շամիլ Ալ-Հոմսին։

Հալեպի քաղաքացիներին այժմ միայն խաղաղությունն է հետաքրքրում և որ քաղաքի նոր իշխանությունները կարողանան հնարավորինս հետ վերադարձնել բնականոն կյանքը:

Ինչևէ, Սիրիայում արդեն 13 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի այս սրացումը բարդացնում իրավիճակը երկրում և տարածաշրջանում՝ մեծացնելով ավելի լայն առճակատման հավանականությունը: Իրանը վերահաստատել է իր աջակցությունը Ալ-Ասադի կառավարությանը, մինչդեռ Միացյալ Նահանգները կոչ է արել բոլոր կողմերին պաշտպանել խաղաղ բնակիչներին և բնակավայերերի քաղաքացիական ենթակառուցվածքները:

XS
SM
MD
LG