Մատչելի հղումներ

Արդյո՞ք ԱՄՆ-ն կունենա առաջին ջենթլմեն․ ո՞վ է Դագ Էմհոֆը


Դագ Էմհոֆը և Քամալա Հարիսը
Դագ Էմհոֆը և Քամալա Հարիսը

Եթե ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը հաղթանակ տանի նախագահական ընտրություններում՝ դառնալով ԱՄՆ առաջին կին նախագահը, ապա նրա ամուսինը՝ Դագ Էմհոֆը, կոտրելով կարծրատիպերը, կդառնա առաջին երկրի առաջին ջենթլմենը: ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ Էմհոֆն արդեն իսկ դարձել է երկրի երկրորդ ջենթլմեն՝ լինելով Միացայալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսի ամուսինը։

Դագ Էմհոֆը գրեթե չորս տարի ԱՄՆ փոխնախագահի ամուսինն է և, անշուշտ, իր կնոջ ամենամեծ աջակիցը:

«Քեզ շատ եմ սիրում ու հպարտանում եմ, թե ինչպես ես առաջնորդում մեզ բոլորիս»,- ասում է Էմհոֆը:

Նախկին իրավաբանը վստահ է՝ այժմ ցանկանում է լինել երկրի առաջին ջենթլմեն, երբ իր կինը՝ Քամալա Հարիսը հաղթի նոյեմբերյան ընտրություններում:

«Պատրաստվում եմ նույն կերպ մոտենալ այս հարցին՝ օգուտ տալ նրան՝ որպես ամուսին: Աջակցել, սիրել նրան, ինչպես միշտ։ Լինել նրա կողքին։ Բայց նաև՝ օգնել նրան՝ որպես նախագահի, օգնել վարչակազմին, օգնել ամերիկյան ժողովրդին: Որպես առաջին ջենթլմեն՝ առաջ քաշել համապատասխան հարցեր»,- ասում է ԱՄՆ-ի «երկրորդ ջենթլմենը»:

Էմհոֆն ու Հարիսն ամուսանցել 2014 թվականին: Երբ նրա կնոջ քաղաքական կարիերան առաջ գնաց, Դագը ստանձնեց աջակցող ամուսնու դերը:

«Նա հստակ հասկացրեց, որ այս «երկրորդական դերը» խորթ չէ իրեն, և չի ցանկանում, որ որևէ մեկը մտածի, թե միայն այն պատճառով, որ տղամարդ է, չի կարող տանել այդ «երկրորդական դերը»»,- ասում է Ռութգերսի համալսարանի Ամերիկացի կանանց և քաղաքականության կենտրոնի ներկայացուցիչ Քելի Դիտմարը:

Դագ Էմհոֆը թողեց իր փաստաբանական գործը և սկսեց դասավանդել Ջորջթաունի համալսարանում, երբ Հարրիսը դարձավ փոխնախագահ:

«Առաջին ջենթլմենի կարգավիճակում կառաջարկեմ խոսել գենդերային խնդիրների մասին: Շատ եմ խոսել գենդերային հավասարության, աշխատավարձերի հավասարության, ընտանեկան արձակուրդի, երեխաների խնամքի հետ կապված հարցերի մասին»,- ասում է Էմհոֆը:

ԱՄՆ-ում առաջին դեմքերի ամուսինները միշտ եղել են կանայք: Բայց Էմհոֆը ցույց է տվել, որ տղամարդը կարող է տանել այդ դերը՝ ասում է Ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ Անիտա ՄըքԲրայդը:

«Նա խոսում է իրենց ընտանեկան կյանքի մասին՝ շեշտելով, թե [Սպիտակ տանն է] ծառայելու, և որ իր ամենակարևոր աշխատանքն է աջակցել [երկրի] փոխնախագահին»,- ասում է Անիտա Մաքբրայդը:

Ազգությամբ հրեա Էմհոֆը երկրորդ ջենթլմենի կարգավիճակում ղեկավարել է Բայդենի վարչակազմի հակասեմական ծրագիրը:

Սովորաբար, առաջին տիկնայք կենտրոնանում են սոցիալական հարցերի, պետական ընթրիքների կազմակերպման և Սպիտակ տունը տոնականորեն ձևավորելու վրա:

«Ուտելիքներ, ծաղիկների, զարդարանք․․․: Արդյո՞ք սա է այն ամենը, որով նա ուզում է զբաղվել: Գուցե՝ այո, գուցե՝ ոչ»,- ասում է ՄըքԲրայդը:

ԱՄՆ սենատորների ամուսինների միության նախագահի կարգավիճակում Էմհոֆն արդեն իսկ կարողացել է ցույց տալ, որ պատրաստակամ է նշված դերին:

«[ԱՄՆ] փոխնախագահի նստավայրում մի քանի լանչից ու միջոցառումներից հետո համոզվեցի, որ [հաճույքով եմ] մասնակցում այդ ավանդական միջոցառումներին, և որպես առաջին ջենթլմեն պարտավոր եմ հավատարմորեն պահպանել ավանդույթները»,- ասում է Էմհոֆը:

ԱՄՆ առաջին տիկնայք, որպես կանոն, իրենց առաջին պաշտոնական հագուստները նվիրաբերում են Վաշինգտոնի Սմիթսոնյան թանգարանին։ Արդյո՞ք այդ հավաքածուն շուտով կհամալրվի ջենթլմենի կոստյումով։ Ցույց կտա ժամանակը։

XS
SM
MD
LG