Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում նախագահական քարոզարշավը մոտենում է իր ավարտին


Թրամփի ու Հարիսի աջակիցների գլխարկներ
Թրամփի ու Հարիսի աջակիցների գլխարկներ

Թրամփն իր նախկին օգնականների կողմից արժանացել է «ֆաշիստ» որակավարոմանը, ով նաև ի վիճակի չէ զբաղեցնել Սպիտակ տան ղեկավարի աթոռը։ Ի աջակցություն Թրամփի հանդես է եկել Ջեյ Դի Վենսը։ Ինչ վերաբերում է դեմոկրատներին, ապա նրանք շարունակում են նախագահական իրենց քարոզարշավը՝ թիրախավորելով տատանվող նահանգները

Ջոն Քելլին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարն էր Դոնալդ Թրամփի օրոք՝ 2017-2019 թվականներին։ Վերջերս The New York Times-ի հետ զրույցում, գեներալը, ով այժմ թոշակառու է, Թրամփի մասին անկեղծացել է. «...Նա, անկասկած, ավտորիտար գործիչ է, հիանում է բռնապետերով։ Ինքն է այդպես ասել։ Ուստի, անկասկած, համապատասխանում է «ֆաշիստ» բնորոշմանը»։

Թրամփը արձագանքել է իրեն պատկանող Truth սոցհարթակում․ «Ջոն Քելլին թշվառ մարդ է և վատ գեներալ, ում խորհուրդները Սպիտակ տանը այլևս հաշվի չէի առնում և ստիպեցի նրան հեռանալ»։

Թեմային կիրակի անդրադարձել է նաև ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Ջեյ Դի Վենսը՝ մեկնաբանելով Քելլիի և Միացյալ Նահանգների զինուժի գլխավոր շտաբի նախկին պետ Մարկ Միլլիի հայտարարությունները՝ Թրամփի ֆաշիստ լինելու մասին։

Թրամփի նախկին աշխատակիցները վերջինիս անվանել են «ֆաշիստ»
please wait

No media source currently available

0:00 0:02:33 0:00

«Նրա՝ [Թրամփի] հետ աշխատած մարդկանց մեծ մասը աջակցում են նրան: Կարծում եմ՝ Մարկ Միլլին և Ջոն Քելլին դժգոհ մնացած նախկին աշխատակիցներ են»,- ասել է Վենսը։

Այս ամենի ֆոնին՝ Դոնալդ Թրամփի 13 նախկին օգնականներ ուրբաթ բաց նամակ են հրապարակել, թե կիսում են Քելլիի գնահատկանը՝ նաև նշելով, որ հանրապետական թեկնածուն «անպիտան» է Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար։

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհամը հակադարձել է․ «Նրա՝ [Թրամփի] կողքին էի։ Չեմ կարծում, որ ֆաշիստ է։ Կարծում էի, որ նա շատ ուժեղ նախագահ էր մի ժամանակ, երբ մեզ ուժեղ նախագահ էր պետք։ Կարծում եմ, որ նա կլինի ուժեղ նախագահ՝ երկիրը կրկին ճիշտ ուղու վրա վերադարձնելու համար»։

Հանրապետականների ճամբարում երևան եկած այս սուր բանավեճը փորձում են ի շահ իրենց օգտագործել դեմոկրատները՝ հատկապես տատանվող նահագներին ուղղված քարոզարշավի ժամանակ լայնորեն տարածելով Ջոն Քելլիի հայտարարությունը։

Բայց Քամալա Հարիսը նույնպես չի թաքցնում իր մտահոգությունները․ «Դոնալդ Թրամփը գնալով ավելի անկաշկանդ և անվերահսկելի է դառնում, իսկ երկրորդ ժամկետում Ջոն Քելլիի նման մարդիկ այնտեղ չեն լինի, որպեսզի պաշտպանեն [երկիրը] նրա գործողություններից»։

Անկախ սենատոր Բեռնի Սանդերսը, ով աջակցում է Հարիսին, կիրակի NBC-ի եթերում նշել է․ «Չեմ սիրում օգտագործել այդ բառերը, բայց հստակ է, որ նա ունի ակնհայտ հակումներ, որոնք տանում են դեպի ավտորիտարիզմ և ամերիկյան ժողովրդավարության խարխլում»։

Ինչևէ, ամերիկյան նախագահական ընտրություններին հաշված օրեր են մնացել, և երկրի ղեկավարի երկու թեկնածուներն էլ նախապատրաստվում են քարոզարշավի ավարտին։ Թրամփը շաբաթվա երկրորդ կեսին ելույթներ կունենա տատանվող նահանգներում, շաբաթ օրը՝ Նյու Յորքի Մեդիսոն Սքուեր Գարդենում։

Առաջիկա օրերին Հարիսը նույնպես այցելելու է տատանվող նահանգներ։ Երեքշաբթի եզրափակիչ ելույթ կունենա մայրաքաղաք Վաշինգտոնի Ազգային պուրակում։

XS
SM
MD
LG