Մատչելի հղումներ

Հարիսի ու Թրամփի ընտրապայքարը հատկապես թեժ է լինելու ամերիկյան 7 նահանգներում


FILE PHOTO: Harris-Trump presidential debate hosted by ABC in Philadelphia, Pennsylvania
FILE PHOTO: Harris-Trump presidential debate hosted by ABC in Philadelphia, Pennsylvania

ԱՄՆ նախաընտրական քարոզաշրավն աստիճանաբար մոտենում է ավարտին, և դիտորդների խոսքով՝ ԱՄՆ նախագահի դեմոկրատ ու հանրապետական թեկնածուների համար ծայրահեղ կարևոր է ԱՄՆ 7 նահանգներում ընտրապայքարի ելքը, որը կարող է ազդեություն ունենալ ողջ երկրի ընտրությունների արդյունքների վրա։

Ֆլորիդայի համալսարանի Ընտրական լաբորատորիայի համաձայն՝ ավելի քան 14 միլիոն ամերիկացիներ արդեն իսկ վաղաժամ քվեարկել են, և սպասվում է, որ մինչև ընտրությունները նրանց շարքերը կհամալրվեն, քանի որ երկրի գրեթե բոլոր 50 նահանգներում կարելի է վաղաժամկետ քվեարկել՝ այցելելով ընտրատեղամաս կամ քվեարկել փոստով:

Տարբեր համերկրային սոցհարցումների համաձայն՝ դեմոկրատ Քամալա Հարիսի ու հանրապետական Դոնալդ Թրամփի վարկանիշները բվականին մոտ են միմյանց, թեև Հարիսը մի փոքր առավելություն ունի:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքը որոշվում է ոչ թե ուղիղ` համաժողովրդական քվեարկությամբ, այլ ընտրիչների կոլեգիայում ձայների բաշխավածության արդյունքում։ Թե որքան ընտրիչ է ընտրվում ԱՄՆ քաղաքացիների կողմից յուրաքանչյուր նահանգում, որոշվում է ըստ տվյալ նահանգի բնակչության թվի։ Ուստի մեծաքանակ բնակչություն ունեցող նահանգներն ավելի մեծ ազդեցություն ունեն համրերկրային արդյունքների վրա։

Հաղթանակ տանելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 270 ընտրիչի ձայն․ նրանց ընդհանուր թիվը 538 է։

Ըստ հարցումների՝ 43 նահանգներից յուրքանչյուրում առաջատարն է կա՛մ Հարիսը, կա՛մ Թրամփը, և խնդիրը մնացած յոթ նահանգներում հաղթանակ տանելն է, ուր չկա բացահայտ առաջատար, և որոնք կարող են որոշել ողջ ընտրությունների ելքը։ Այդ նահանգներն են՝ Վիսկոնսինը, Միչիգանը, Փենսիլվանիան, Հյուսիսային Կարոլինան, Ջորջիան, Արիզոնան և Նևադան։

Արդյունքում, Հարիսը, Թրամփը, և ԱՄՆ փոխնախագահի դեմոկրատ ու հանրապետռական թեկնածուները՝ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը և Օհայոյի սենատոր Ջեյ Դի Վենսն իրենց քարոզարշավի մեծ մասը կենտրոնացրել են հենց այդ նահանգներում, և այս պատկերը, ըստ ամենայնի, կպահպանվի մինչտ ընտրությունների օրը՝ նոյեմբերի 5-ը։

Հարիսը կիրակի տոնեց իր 60-ամյակը՝ ելույթ ունենալով Ջորջիայի Սթոունկրեստ քաղաքի New Birth Missionary Baptist եկեղեցում՝ նահանգի խոշորագույն բնակավայրից, դեմոկրատների հենակետը համարվող Ատլանտայից մոտ 50 կիլոմետր դեպի արևելք: ԱՄՆ փոխնախագահը խոսել է, թե սևամորթների համար նախատեսված եկեղեցին ինչ ազդեցություն է գործել իր աշխարհայացքի ձևավորման վրա:

Այնուհետև, ԱՄՆ փոխնախագահը մեկնել է Ատլանտայից հարավ ընկած Ջոնսբորո բնակավայր՝ Divine Faith Ministries International, ուր կոչ է արել հավատացյալներին օգտվել իրենց ձայնի իրավունքից: Ավելի ուշ նախատեսված է նրա հարցազրույցը տեղի քաղաքացիական հասարակության հայտնի ն երկայացուցիչ Էլ Շարփթոնի հետ։

Այդ նույն ժամանակ Թրամփը Փենսիլվանիայում էր՝ նահանգի McDonald’s-ներից մեկում, ուր անձամբ էր սպասարկում հաճախորդներին:

Հարիսը հայտարարել էր, թե քոլեջում ուսանելու տարիներին աշխատել է Կալիֆոռնիայի McDonald's-ում՝ իր գրպանի գումարը վաստակելու համար, և ԱՄՆ փոխնախագահի մտերիմներից մեկը The New York Times-ի հետ զրույցում հաստատել էր այդ։ Սակայն Թրամփը նշել է, որ չի հավատում պատմութանը, և Փենսիլվանիայում՝ տեղի McDonald’s-ում աշխատելուց հետո ընդգծել է, թե «այժմ աշխատել է 15 րոպե երկար, քան Հարիսը»:

Նախատեսված է Թրամփը հանդիպումը ընգտրողների հետ Փենսիլվանիայի Լանքասթերի քաղաքապետարանում:

Երկուշաբթի Հարիսին սպասում են Փենսիլվանիայում, Միչիգանում և Վիսկոնսինում, Թրամփին՝ Հյուսիսային Կարոլինայում:

XS
SM
MD
LG