Մատչելի հղումներ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանին կբերի ավելի մեծ կայունություն և բարգավաճում. պետքարտուղար Բլինքեն


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կայացած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև եռակողմ հանդիպումից հետո տարածել է հաղորդագրություն հանդիպման կապակցությամբ:

Հաղորդագրության մեջ պետքարտուղարությունն անդրադարձել է պետքարտուղար Բլինքենի մոտեցումներին Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ: Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Բարձր մակարդակի համաժողովի ընթացքում պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը եռակողմ հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Պետքարտուղար Բլինքենն իր գոհունակություն է հայտնել երկու արտգործնախարարներին այն առաջընթացի կապակցությամբ, որ Հայաստանը և Ադրբեջանը արձանագրել են կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ և հորդորել շարունակել առաջընթացի գրանցումը երկու երկրների կողմից՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար: Պետքարտուղարն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանին կբերի ավելի մեծ կայունություն և բարգավաճում»,- ասված է Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրության տեքստում:

XS
SM
MD
LG