Երևանն ու Բաքուն նախօրեին ևս հաղորդել էին եռակողմ հանդիպման մասին: Արտգործնախարարները ժամանել են Նյու Յորք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ վերջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները բանակցել են հուլիսի սկզբին՝ Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակում։