Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի անկախության տոնի ապակցությամբ։ Իր ուղերձում ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն բարձրացնելու կարևորությունը, որը կխթանի կողմերի միջև համագործակցությունն ամբողջ ծավալով:

Իր ուղերձում, նախագահ Բայդենը, մասնավորապես, ասել է.

«Հարգելի պարոն վարչապետ,

Միացյալ Նահանգների ժողովրդի անունից մեր բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին Անկախության 33-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները, կապված լինելով մեր ժողովուրդների միջև խորը կապերով, միասին աշխատում են՝ ստեղծելու ավելի լավ ապագա, այդ թվում՝ բարձրացնելով մեր հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն: Սա կխթանի մեր համագործակցությանն ամբողջ ծավալով՝ սկսած անվտանգության և պաշտպանության մեր գործընկերության ամրապնդումից մինչև մաքուր էներգիայի և առևտրի դիվերսիֆիկացման մեր նախաձեռնությունների արագացում: Այս ռազմավարական գործընկերությունը նաև կօժանդակի ժողովրդավարական ուղուն միտված Հայաստանի շարունակական ջանքերին՝ քաղաքացիական գործողությունների, արդյունավետ կառավարման, օրենքի գերակայության և հակակոռուպցիոն միջոցառումների միջոցով։ Սրանք արժեքներ են, որոնք կիսում են թե՛ ամերիկացիները և թե՛ հայերը: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին։ Մենք աջակցում ենք ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական հանձնառությանը: Եվ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ հետ աշխատելուն և շարունակելու ձևավորել ապագա, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապրել արժանապատվությամբ ու անվտանգ», - ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձում Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ:

XS
SM
MD
LG