Մատչելի հղումներ

Ըստ WSJ-ի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի ընդհանուր ռազմական կորուստները սպանվածներով և վիրավորներով գերազանցել են մեկ միլիոնը


Ուկրաինացի զոհված զնծառայողների հուշահամալիր Կիևում
Ուկրաինացի զոհված զնծառայողների հուշահամալիր Կիևում

Հրապարակումը վերաբերում է Ուկրաինայի կառավարության գաղտնի տվյալներին և արևմտյան հետախուզական գործակալությունների գնահատականներին

Երեքշաբթի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարձակում են սկսել Սումիի վրա։ Տարածաշրջանային ռազմական վարչակազմը հայտնել է, որ ռուսական անօդաչուները թիրախավորել են էներգետիկ ենթակառուցվածքները։ Հայտնի է մեկ տուժածի մասին: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն այս անգամ օգտագործել է 51 անօդաչուներ։ Դրանցից 34-ը ոչնչացվել է, հաղորդում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Խերսոնում երկու մարդ է տուժել այսօր առավոտյան տեղի ունեցած ռուսական ռմբակոծության հետեւանքով։

Կեսօրին Ռուսաստանը հարված է հասցրել Գլուխովին բնակավայրին (Սումիի շրջան)։

«Հետաքննության համաձայն՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 10:00-ի սահմաններում, միջազգային իրավունքով արգելված պատերազմի մեթոդների կիրառմամբ, զավթիչները, նախնական տվյալներով, երեք կառավարվող ռումբ են նետել Գլուխով քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի վրա։ Հակառակորդի հարձակման հետևանքով տուժել են 64 և 34 տարեկան հայր ու որդին։ Վնասվել է նաև առնվազն 20 մասնավոր տնային տնտեսություն»,- հայտնել են մարզի դատախազությունից։

Խարկովի իշխանությունները հայտնել են ռուսական ռմբակոծության հետեւանքով վեց զոհի մասին։ Նրանց թվում են չորս փրկարարներ, ովքեր աշխատել են հրդեհը մարելու ուղղությամբ։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 157 ռազմական բախում։ Դրանց կեսը Կուրախովսկի եւ Պոկրովսկի ուղղություններով են։

Ուկրաինայի ռազմածովային ուժերը հաստատել են վերջերս Ռուսաստանի կողմից օկուպացված Մարիուպոլի մոտ ռուսական զինամթերքի պահեստի ոչնչացումը։ Ավելի վաղ այս մասին հայտնել էր քաղաքի օրինական ընտրված քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրյուշչենկոն։

Ըստ Wall Street Journal-ի՝ 2022 թվականի փետրվարի 24-ին ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր, պատերազմի ընթացքում Ուկրաինայի և Ռուսաստանի կողմից սպանվածների և վիրավորների ընդհանուր կորուստները գերազանցել են մեկ միլիոն թիվը։ Այսպես, հրապարակման համաձայն՝ հղում անելով Ուկրաինայի կառավարության գաղտնի տվյալներին, Ուկրաինայի մարտական կորուստները գնահատվում են 80 հազար սպանված և 400 հազար վիրավոր: Ռուսաստանի կորուստները, գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով արեւմտյան հետախուզական ծառայությունների գնահատականը, կազմում են 200 հազար սպանված եւ 400 հազար վիրավոր։ Բրիտանական ռազմական հետախուզությունը նման գնահատական է տալիս ռուսական կորուստների վերաբերյալ։ Բացի այդ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը նշել է ռուսական բանակ նորակոչիկների համալրման տեմպի նվազեցման մասին։

«2024 թվականին ռուս զինվորականների հավաքագրման տեմպերը նվազել են 2023 թվականին ձեռք բերված տեմպերի համեմատ։ 2023 թվականի վերջին ռուս պաշտոնյաները պնդում էին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը օրական հավաքագրում է մոտ 1600 մարդ։ Սակայն այս տարի, ըստ հրապարակված տվյալների, այդ ցուցանիշը կազմում է օրական մոտ 1000 մարդ։ Այս թվերն իրենք, հավանաբար, որոշ չափով գերագնահատված են»,- հայտնել է բրիտանական ռազմական գերատեսչությունը «X» սոցիալական ցանցում։

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է Նովոգրոդովկայում (Դոնեցկի մարզ) ռուս զինծառայողների կողմից ուկրաինացի զինծառայողի հավանական մահապատժի վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին։

«Այս պահին մենք փորձում ենք ճշտել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել այս իրադարձությունը, քանի որ գտնվելու վայրը քիչ թե շատ պարզված է։ Մենք փորձում ենք պարզել զոհի ինքնությունը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս հանցագործության կատարման մեջ»,- ազգային հեռուստամարաթոնի ժամանակ ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազության բաժնի ղեկավար Դենիս Լիսենկոն։

Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը դիմել է ՄԱԿ-ին և Կարմիր Խաչին՝ պահանջելով արձանագրել Ռուսաստանի կողմից մարդու իրավունքների խախտումները։

XS
SM
MD
LG