Մատչելի հղումներ

Պետքարտուղարությունն հանձնառու է աջակցել Երևանի և Բաքվի միջև արժանապատիվ խաղաղության համաձայնագրին  


ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի ջանքերին՝ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն այս մասին հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առանձին հեռախոսազրույցներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև կողմերի միջև Նյու Յորքում մեկ այլ հանդիպում կազմակերպելու հնարավորության հարցին։

«Ակնհայտ է, որ մենք միշտ հնարավորություններ ենք փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրելու համար։ Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրների ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի»,-ասել է պետքարտուղարության խոսնակը՝ շեշտելով, որ Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ։

Նա նաև հավելել է, որ Վաշինգտոնն իր ուժերի սահմաններում հանձնառու է աջակցել կողմերին՝ ներառյալ հանդիպում հրավիրելու հարցում, եթե դա լինի օգտակար:

XS
SM
MD
LG