Ըստ պետքարտուղարի խոսնակի՝ «պետքարտուղար Բլինքենը ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ սահմանների սահմանազատման կարգավորման շուրջ համաձայնությունը:
Պետքարտուղարն ընդգծել է Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարևորությունը և ընդգծել ԱՄՆ-ի հանձնառությունը այս տարվա վերջին Բաքվում COP 29-ի ժողովի հաջող անցկացմանը: Պետքարտուղարը և նախագահ Ալիևը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ համագործակցության հարցերը, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին Ադրբեջանի հավատարմության կարևորությունը»,- ասված է Մեթյու Միլերի հայտարարության մեջ: