Օրերս՝ իր ելույթում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը նաև անձնական բնույթի հայտարարություններ է կատարել դեմոկրատ մրցակցի՝ Քամալա Հարիսի հասցեին։ Սպիտակ տան նախկին ղեկավարի դաշնակիցների, հովանավորների ու խորհրդականների շրջանում աճում է մտահոգությունն այս առնչությամբ։ Նրանք հանրապետական գործչին հորդորում են կենտրոնանալ քաղաքական հարցերի վրա։
Չորեքշաբթի հանդես գալով Հյուսիսային Կարոլինա նահանգի Էշվիլ քաղաքում հրավիրված հանրահավաքին՝ Թրամփը որոշեց այս անգամ խուսափել, օրինակ, Հարիսի էթնիկ ծագմանը վերաբերող թեմաներից և ավելի շատ խոսեց քաղաքական հարցերից:
Սակայն այս անգամ էլ Թրամփը չկարողացավ զերծ մնալ վիրավորանքից ու հեգնանքից՝ ԱՄՆ փոխնախագահին անվանելով «հիմար», նրա ծիծաղը՝ «քրքիջ» և նշելով, թե «լուրջ խնդիրներ ունեցող մարդու ծիծաղն է»։
ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու դառնալուց հետո Հարիսը կարողացել է կտրուկ փոխել է ուժերի վարկանիշային հարաբերակցությունը: Սոցհարցումների համաձայն՝ Թրամփի առավելությունը աստիճանաբար կրճատվում է:
Հնարավոր է՝ այս հանգամքն է գլխավորը, ինչը ստիպել է Թրամփին նման կերպ կոշտացնել իր խոսքը։ Հանրապետականների թեկնածուն շարունակում է խոսել է, որ Հարիսը, ում մայրը ծնվել է Հնդկաստանում, իսկ հայրը՝ Ճամայկայում, «միայն վերջերս է սկսել հանդես գալ որպես աֆրոամերիկացի»:
Թրամփի կողմնակիցներն այլևս հրապակավ են արտահայտվում՝ նման մոտեցումը վնասում է հանրապետականներին:
Քամալա Հարիսի օգնականները ևս խորհուրդ են տալիս նրան փոխել քարոզարշավի թեմաները և կենտրոնանալ տնտեսական խնդիրների վրա: Նրանց խոսքով՝ Հարիսը պետք է կենտրոնանա ամերիկացիների կենսաապահովման նվազագույն զամբյուղին վերաբերող, բնակարանային և առողջապահական հարցերի ուղղությամբ:
Ինչևէ, ԱՄՆ փոխնախագահը նախատեսում է այս ուրբաթ ելույթ ունենալ Հյուսիսային Կարոլինայում և ներկայացնել իր տնտեսական ծրագրի առանցքային կետերը: Սպասվում է, որ Հարիսը կխոսի պետական ծախսերի կրճատման և գնաճի մասին, ինչը, հատկապես, հետաքրքրում է շարքային ամերիկացիներին:
Անցած ամիս Միացյալ Նահանգներում գնաճը կազմել է 3%-ից էլ պակաս, ինչը նախորդ երեքուկես տարվա ամենից ցածր ցուցանիշն է՝ հայտնել է Աշխատանքի նախարարությունը, սակայն սննդամթերքի և սպառողական ապրանքների գների շարունակում են գերզանցել նախաքովիդյան ժամանակաշրջանը:
Դիտորդների գնահատմամբ՝ Հարիսի տնտեսական ծրագիրը նախևառաջ ուղղված է միջին խավին ու արտացոլում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկած ծրագրային դրույթները: Բացի այդ՝ դեմոկրատների թեկնածուն զգալի ուշադրություն է հատկացնում տատանվող նահանգների ընտրողներին հետքրքրող հարցերին:
Գաղտնիք չէ, որ տնտեսական հարցերը շարունակում են մնալ ամերիկացների ուշադրության կենտրոնում, որոնցից շատերն այն կարծիքին են, թե այդ ոլորտում հանրապետականներն, այնուամենայնիվ, լավագույն լուծումներն ունեն: