Մատչելի հղումներ

F-16-ները կարող են օգտագործվել տարբեր առաքելությունների համար. փորձագետներ


F-16
F-16

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ռազմական փորձագետներն անդրադարձել են, թե ուկրաինական զինուժին ինչ առավելություններ կարող են տալ F-16-ները:

Կիևին փոխանցված առաջին F-16 կործանիչները հանրությանը ցուցադրվեցին օգոստոսի 4-ին՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ:

«Այժմ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի զարգացման նոր փուլն է»,- միջոցառման ժամանակ հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Զելենսկին չի հայտնել, թե Կիևը քանի կործանիչ է ստացել, սակայն ակնարկել է, որ Ուկրաինայում սպասում են F-16-ների լրացուցիչ խմբաքանակի մատակարարմանը։ Զուգահեռաբար՝ ուկրաինացի բազմաթիվ օդաչուներ վերապատրաստում են անցնում Արևմուտքում:

«Դեռ չեմ կարող ասել, թե մեր առաջին F-16 կործանիչնռրը ինչ առաջադրանքներ են կատարելու կամ արդյոք արդեն կատարել են։ Իրավունք չունեմ ասելու։ Բայց, ամեն դեպքում, գործընկերները գիտեն, թե այս պահին քանի կործանիչ կա Ուկրաինայում, օդաչուների թիվը, որոնք արդեն պատրաստված են։ Սակայն այն դեռ բավարար չէ»,- հավելել է Զելենսկին։

Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) հաշվարկով՝ Ուկրաինային անհրաժեշտ են ավելի շատ F-16-ներ, քան խոստացվել է: Զելենսկին ավելի վաղ նշել էր, թե Կիևին անհրաժեշտ է առնվազն 100 F-16 կործանիչ։

F-16-ները կարող են օգտագործվել տարբեր առաքելությունների համար. փորձագետներ
please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00

Ըստ ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գնդապետ Ջեֆրի Ֆիշերի՝ պատերազմի ընթացքի վրա էական ազդեցություն ունենալու համար՝ այդ ինքնաթիռների թիվը պետք է լինի մի քանի տասնյակ:

«Երբ դրանց թիվն ավելանա, այդ ժամանակ իրական խնդիր կդառնան ռուսական զորքերի համար»,- ասել է նա։

Նման փոքր թվով ամերիկյան արտադրության կործանիչները, ամենայն հավանականությամբ, կօգտագործվեն հակաօդային պաշտպանության ժամանակ՝ «Ամերիկայի ձայնին» ասել է օդուժի պաշտոնաթող սպա Գրեգ Բեգվելը՝ ընդգծելով, թե կործանիչները կարող են զգալիորեն սահմանափակել ռուսական զորքերի օդային գերազանցությունը։

«Ուկրաինան ստացել է ժամանակակից ինքնաթիռ։ Այն ունի ժամանակակից զենքեր, ինչպես նաև պաշտպանական միջոցներ»,- ասել է Բեգվելը՝ հավելելով. «Առայժմ ինքնաթիռների այս թիվը չի փոխի իրավիճակը մեկ գիշերվա ընթացքում, բայց հուսանք, որ ամիս առ ամիս իրավիճակը կբարելավվի։ [Ուկրաինացի] օդաչուները կսովորեն թռչել և կհասկանան, թե ինչ կարող են անել այդ ինքնաթիռների հետ մարտական գործողությունների ժամանակ։ Հետո կտեսնենք հաղթանակներ»։

Ըստ ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնաթող փոխգնդապետ Դեն Հեմփթոնի՝ Ուկրաինա ժամանած ինքնաթիռները գտնվում են գերազանց վիճակում և պատրաստ են իրականացնել մի շարք առաքելություններ։

«F-16-ի ուժեղ կողմն այն է, որ այն կարող է օգտագործվել մինչև վեց տարբեր առաքելությունների համար։ Եթե անհրաժեշտություն առաջանա հակաօդային պաշտպանության, օդից ցուցաբերվող աջակցության կամ [հակառակորդի] պաշտպանությունը ճնշելու համար, այդ ինքնաթիռները կարող են օգտագործվել: Ուստի, կարծում եմ, որ ամեն ինչ կախված կլինի ռուսներին հետ մղելու Կիևի ռազմավարությունից»,- ասել է Հեմփթոնը:

Հիշեցնենք՝ Սպիտակ տունը ավելի վաղ հայտնել էր, թե Կիևին փոխանցված F-16-ները արդեն այս ամառ պատրաստ կլինեն մարտական թռիչքներ իրականացնել։

XS
SM
MD
LG