Մատչելի հղումներ

 
«Մտահոգ ենք Հարավային Կովկասում Ռուսաստանի կեղծ մտադրությունների առնչությամբ», Ջոշուա Հաք

«Մտահոգ ենք Հարավային Կովկասում Ռուսաստանի կեղծ մտադրությունների առնչությամբ», Ջոշուա Հաք


ԱՄՆ Կապիտոլիում, Կոնգրես
ԱՄՆ Կապիտոլիում, Կոնգրես

ԱՄՆ Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում Վրաստանում և Մոլդովայում ընտրություններից առաջ ստեղված իրավիճակի հարցն էր։ Ուշագրավ է, որ քննարկմանը ներկա ամերիկացի օրենսդիրները պետքարտուղարության ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ չեն շրջանցել նաև Հայաստանը:

Ո՞վ, ինչպե՞ս ու որքա՞ն է հեռացել ժողովրադավարական արժեքներից։ Նաև այս հարցերն են քննարկել Կոնգրեսում՝ անդրադառնակով հետխորհրդային նշված երկրներին։

Դեպի Արևմուտք հետևողականորեն շարժվող Վրաստանի ներկայիս հետքայլն արձանագրելիս՝ Կալիֆոռնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական Ջիմ Կոստան կարծիք է հայտնել, որ նման միտում է նկատվում նաև Մոլդովայում ու Հայաստանում․ «Հայաստանը մի փոքր երկիր է, որը տուժել է Ադրբեջանի գործողությունների հետևանքով։ Այդ ամենը տեղի է ունեցել Ռուսաստանի թույլտվությամբ: Չնայած ժողովրդավար ներկայանալու Ռուսաստանի փորձերին, այն տեսնում եմ որպես մի երկիր, որը ղեկավարում է Պուտին անունով ռազմական հանցագործը»։

«Մտահոգ ենք Հարավային Կովկասում Ռուսաստանի կեղծ մտադրությունների առնչությամբ»,- ասել է Հարավային Եվրոպայում և Կովկասում ԱՄՆ հետ հարաբերությունների հարցով պետքարտուղարության խորհրդատու Ջոշուա Հաքը:

«Ռուսաստանը ցանկանում է իր հարևան երկրներին տեսնել թույլ ու մեկուսացած, որպեսզի այն օգտագործի ի շահ իրեն: Հայաստանի հետ կապված՝ [ԱՄՆ] ներկայիս վարչակազմը երկու կարևոր քայլ է իրականացնում։ Առաջին՝ ամեն կերպ աջակցել և հասնել արդար ու երկարատև խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պետքարտուղար Բլինքենը վերջերս հանդիպել է երկու երկրների արտգործնախարարներներին: Հարավային Կովկասում ապրող մարդկանց կյանքի որակը բարձրացնելու համար միակ բանը, որ կարող ենք անել, խաղաղության հասնելուն ուղղված ջանքերն են»,- նշել է Հաքը:

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հարյուր քսան հազար մարդկանց մասին խոսելիս՝ կոնգրեսական Ջիմ Կոստան հիշատակել է փախստականներին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության` USAID-ի ցուցաբերած օգնությունը, սակայն ընդգծել է, թե ավելին պետք է անել:

«Սամանթա Փաուերը վերջերս Հայաստանում էր: Նախորդ երեք տարիներին կրկնապատկել ենք Հայաստանին տրամադրվող օգնությունը»,- ասել է Եվրոպայում ու Եվրասիայում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ալեքսանդր Սոկոլովսկին:

«Շատ լավ հասկանում ենք այդ ամենի կարևորությունը և շարունակում ենք աշխատել նաև մեր եվրոպացի գործընկերների հետ ու արձագանքում ենք Հայաստանի կոչերին»,- հավելել է Սոկոլովսկին:

XS
SM
MD
LG