Մատչելի հղումներ

Ռուսական սահմանապահների դուրս բերումը «Զվարթնոց» օդանավակայանից «ողջունելի քայլ կլինի ճիշտ ուղղությամբ». պետքարտուղարություն


ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարություն

Ռուսական սահմանապահ անձնակազմի դուրս բերումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «ողջունելի քայլ կլինի ճիշտ ուղղությամբ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ ի պատասխան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուսական ուժերի դուրս բերման մասին հարցին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Իր խոսքում, Պատելը մասնավորապես ասել է.

«Այն [ռուսական սահմանապահ անձնակազմի ներկայությունը], իհարկե, մտահոգիչ զարգացում էր։ Ես լրացուցիչ մանրամասներ չունեմ այս զարգացումներից զատ... Բայց, իհարկե, [ռուսական սահմանապահ ուժերի դուրս բերումը] ողջունելի քայլ կլինի ճիշտ ուղղությամբ»,- ասել է փոխխոսնակը:

XS
SM
MD
LG