ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Ադրբեջանում կալանավորված հայերի և Լեռնային Ղարաբաղում այսօր ստեղծված կացության մասին հարցին՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը շարունակում է խորապես ներգրավված լինել այս հարցում՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ գործընթացի հետ կապված նորություն չունի։ Իր խոսքում՝ փոխխոսնակն ասել է.
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում ավելի լայն իրավիճակին, ապա ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է խորապես ներգրավված լինել: Ձեր նշած գործընթացի հետ կապված նորություններ չունեմ։ Բայց երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական պնդում ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերի՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և պետք է հարգի նրանց իրավունքները», - արձագանքել է Վեդանտ Պատելը։