Մատչելի հղումներ

Անսարքության պատճառով Tesla-ն ամերիկյան շուկայից հետ է կանչել 1,8 միլիոն ավտոմեքենա


Tesla ավտոմեքենա
Tesla ավտոմեքենա

Tesla-ն ԱՄՆ-ում հետ է կանչել ավելի քան 1,8 միլիոն ավտոմեքենա, քանի որ վտանգ կա, թե այդ մեքենաներում կարող է լինել ծրագրային խափանում՝ այս մասին երեքշաբթի
հայտնել է ԱՄՆ ավտոճանապարհների երթևեկության անվտանգության պետական
ծառայությունը (NHTSA):

Խնդիրը վերաբերում է կապոտին, որը կարող է ինքնուրույնաբար բացվել՝ նման կերպ
փակելով վարորդի տեսադաշտը: Հետկանչը հիմնականում վերաբերում է 2020-2024
թվականներին արտադրված Model 3, Model S, Model X և Model Y-ի որոշ մեքենաների:

Խնդիրը շտկելու համար Tesla-ն նոր ծրագրային թարմացում է թողարկել՝
հայտնում է NHTSA-ը:

Անցած ամիս Tesla-ն հայտարարել էր, թե ԱՄՆ-ում հետ է կանչում Cybertruck
բեռնատարների մեծ մասը՝ դիմապակու մաքրիչների և արտաքին հարդարման հետ
կապված խնդիրների պատճառով:

XS
SM
MD
LG