Մատչելի հղումներ

Բայդենը բարձր է գնահատում այլ արտադրողների էլեկտրական մեքենաների համար Tesla-ի լիցքավորման ցանցեր բացելու՝ Մասկի ծրագիրը


Նախագահը Tesla-ի գործադիր տնօրենի նախաձեռնությունն անվանել է «մեծ գործ»

Չորեքշաբթի օրը նախագահ Ջո Բայդենը բարձր է գնահատել Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի ծրագիրը՝ հասանելի դարձնելու իր էլեկտրական մեքենաների լիցքավորման ցանցի մի մասը այլ արտադրողների նմանատիպ մեքենաների համար՝ ասելով, որ այդ քայլը «մեծ գործարք է» և «մեծ փոփոխություն կբերի»:

Այս թվիթը վկայում է Բայդենի և Մասկի միջև հարաբերությունների բարելավման մասին:

«Էլեկտրական մեքենաների լիցքավորման մեր ցանցը կառուցելիս` մենք պետք է ապահովենք, որ հնարավորինս շատ լիցքավորիչներ աշխատեն հնարավորինս շատ վարորդների համար»,- գրել է Բայդենը թվիթերում։ – Այդ նպատակով @elonmusk-ը հասանելի կդարձնի @Tesla ցանցի մեծ մասը բոլոր վարորդների համար: Դա մեծ գործ է, և դա մեծ փոփոխություն կբերի»:

Ի պատասխան այս թվիթին՝ Մասկը գրել է. «Շնորհակալություն, Tesla-ն ուրախ է աջակցել այլ էլեկտրական մեքենաների մեր Supercharger ցանցի միջոցով»:

Մինչև 2024 թվականի վերջ Tesla-ն կբացի 7500 նոր և գործող Supercharger և Destination Chargers լիցքավորման կենտրոններ էլեկտրական մեքենաների համար, որոնք արտադրված են այլ ընկերությունների կողմից, չորեքշաբթի ասել է Բայդենի վարչակազմը: Վարչակազմը մտադիր է 7,5 միլիարդ դոլար ծախսել լիցքավորման ենթակառուցվածքի ընդլայնման և էլեկտրական մեքենաների ընդունումը արագացնելու համար։

Սույն հոդվածը կազմվել է REUTERS լրատվականի տեղեկության հիման վրա:

XS
SM
MD
LG