Մատչելի հղումներ

Ռուսաստանը ուկրաինացիների դեմ դիվերսիաներ է կազմակերպում Եվրոպայում


Ի աջակցություն Ուկրաինայի ցույց, Վիեննա, Ավստրիա
Ի աջակցություն Ուկրաինայի ցույց, Վիեննա, Ավստրիա

Ամիսներ շարունակ եվրոպական կառավարությունները և ԱՄՆ-ն մեղադրում են Ռուսաստանին՝ եվրոպական մայրցամաքում ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ դիվերսիոն հարձակումներ գործելու մեջ: Լոնդոնի ոստիկանությունն ապրիլին հայտարարել էր, որ երկու բրիտանացիների մեղադրանք է առաջադրվել ռուսական հետախուզությանն աջակցելու մեջ։ Նրանք կասկածվում են Ուկրաինայի հետ կապեր ունեցող բիզնեսի վրա հարձակման մեջ:

Դժվար է պատկերացնել, որ Լոնդոնի ծայրամասում գտնվող արդյունաբերական գոտին կարող է դառնալ Ուկրաինայի դեմ Ռուսասատնի հարձակման թատերաբեմ, բայց այս մարտ ամսին, ըստ բրիտանական ոստիկանության, դա տեղի ունեցավ:

Երկու բրիտանացիներին մեղադրանք է առաջադրվել ռուսական հետախուզության հետ համագործակցելու համար այն բանից հետո, երբ հրդեհ է բռնկվել Լոնդոնի արդյունաբերական գոտում գտնվող պահեստներից մեկում: Օբյեկտը պատկանում էր Ուկրաինա օգնություն տեղափոխող ընկերությանը։ Որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար:

Ըստ տեղեկությունների, ռուսական հատուկ ծառայությունները դիվերսիաներ են ծրագրում Եվրոպայում
please wait

No media source currently available

0:00 0:02:53 0:00

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զգուշացրել է Եվրոպայում Ռուսաստանի կողմից դիվերսիոն հարձակումների աճի մասին:

«Կրեմլը ուժեղացնում է իր հիբրիդային հարձակումները առաջնագծի պետությունների՝ ՆԱՏՕ-ի անդամների դեմ, հրկիզումներ ու դիվերսիաներ կազմակերպելով մատակարարման պահեստներում, անտեսելով ծովային սահմանները Բալթյան երկրների հետ, ավելի շատ կիբեռհարձակումներ իրականացնելով և շարունակելով ապատեղեկատվության տարածումը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ջուլիանա Երշովան հարկադրված է թողել հայրենի Ուկրաինան և հաստատվել Մեծ Բրիտանիայում 2023 թվականին։ Այրված պահեստի վայրում նա ցնցված էր՝ տեսնելով նման բան բրիտանական հողում։

«Սա, իրոք, շատ ցավալի է: Կարծում եմ, որ այն կանխելու համար, ինչ-որ կերպ պետք է ավելի լավ վերահսկել ռուսական հետախուզությանը Եվրոպայում, քանի որ այն այստեղ ունի շատ խորն արմատներ ու երկար ձեռքեր»,- ասում է Երշովան։

Նմանատիպ միջադեպեր գրանցվել են նաև Իսպանիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում: Լատվիան, Լիտվան ու Նիդերլանդների գուշացրել են, որ հնարավոր են նոր հարձակումներ:

Գլոբալ հարաբերությունների ինստիտուտի ներկայացուցիչ Մարկ Հանահն ասում է, որ նման թիրախավորումների նպատակը Ուկրաինային ցուցաբերվող աջակցության նվազեցումն է:

«Կարծում եմ, Ռուսաստանի համար նման գործողություններն իրականացնելու առաջնային պատճառներից մեկն է այն է, որ այնտեղ կարծում են, թե նման հրկիզումներն ու դիվերսիոն գործողությունները ինչ-որ կերպ կազդեն [եվրոպական] երկրների հանրային կարծիքի վրա»,- ասում է փորձագետը:

Գերմանիայի դատախազությունը մեղադրել է ռուսական հատուկ ծառայություններին, թե վերջիններս քայլեր են ձեռնարկում նվազեցնելու Ուկրաինային ցուղաբերվող ռազմական աջակցությունը։

Մինչ եվրոպական կառավարությունները ջանքեր են գործադրում՝ ռուսական դիվերսիաների դեմն առնելու համար, նման հարձակումների մասին տեղեկությունները անհանգստություն են առաջացնում ուկրաինացի փախստականների շրջանում, որոնք կարծում էին, թե գտնվելով Եվրոպայում այլևս անվտանգ են:

Լոնդոնում գործող ուկրաինական ակումբում փախստական Լյուդմիլա Կազմիրուկն ասում է, որ հարձակումները տեղի են ունենում ամենաանսպասելի վայրերում, բացի այդ, նրա խոսքով, Մեծ Բրիտանիայում ապրող ուկրաինացի երեխաները Կրեմլի առցանց քարոզչության թիրախում են:

«Ես սկսեցի ատել ռուսերենը։ Երբ լսում եմ [ռուսերեն խոսք] ինչ-որ բան է իմ ներսում կատարվում։ Պարզապես վախենում եմ այդ մարդուց»,- ասում է Կազմիրուկը:

Դիվերսիոն գործողույունների մասին մեղադրանքները Ռուսաստանը կոչել է Արևմուտքի կողմի հնչեցված «հերթական անհիմն մեղադրանքներ»։

XS
SM
MD
LG