Մատչելի հղումներ

Ուկրաինան կստանա հակաօդային պաշտպանության ևս 5 համալիր. Բայդեն


Ռուսական հարձակման հետևանքները Կիևի բազմաբնակարան շենքերի վրա
Ռուսական հարձակման հետևանքները Կիևի բազմաբնակարան շենքերի վրա

Ուկրաինան կստանա հակաօդային պաշտպանության հավելյալ հինգ համալիրներ՝ իր տարածքը պաշտպանելու համար, այդ թվում՝ Patriot երեք մարտկոցներ ԱՄՆ-ից, Գերմանիայից և Ռումինիայից։

Կիևի համար նախատեսված այս օգնության մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո
Բայդենը՝ Վաշինգտոնում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում:
Ալյանսի անդամ-երկրների ղեկավարները հավաքվել էին Mellon Auditorium-ում՝
Հյուսիսատլանտյան պայմանագրի ստորագրման վայրում, որտեղ 1949 թվականին
հիմնադրվեց պաշտպանական դաշինքը:

Գագաթնաժողովի օրակարգում առաջնային է Ուկրաինային ցուցաբերվող
աջակցության հարցը:

Նիդեռլանդներն ու մյուս գործընկեր-երկրները նվիրաբերելու են Patriot-ի բաղադրիչներ՝ չորրորդ մարտկոցը կառուցելու համար, իսկ Իտալիան նվիրաբերելու է հակաօդային պաշտպանության SAMP-T համակարգ՝ նշված է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդեռլանդների,Ռումինիայի և Ուկրաինայի ղեկավարների երեքշաբթի տարածած համատեղ հայտարարությունում:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ապրիլին դիմել էր ՆԱՏՕ-ի անդամպետություններին, թե Կիևին անհրաժեշտ է Patriot կամ այլ հակաօդային
պաշտպանության առնվազն յոթ բարձրակարգ համալիրներ՝ ռուսական օդային
հարվածներին դիմակայելու համար Ալյանքի անդամ-երկրների փոխանցմամբ, սերտ կապի մեջ են Կիևի հետ՝ այդ համալիրները հնարավորինս շուտ տեղ հասցնելու համար՝ հավելելով, թե աշխատում են մինչև այս տարվա ավարտ Ուկրաինային լրացուցիչ, ռազմավարական նշանակության հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցելու ուղղությամբ:

«Անգամ մեր աջակցությունն Ուկրաինային դյուրին չի տրվել։ Եթե հարևանդ ագրեսիվ
Ռուսաստանն է, ձրի տարբերակներ չկան: Պատերազմում չեն կարող լինել ռիսկերից
զերծ տարբերակներ։ Հիշե՛ք՝ ամենամեծ գինը և ամենամեծ ռիսկը կլինի այն, եթե
Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում»,- երեքշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր
քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ամերիկացի երկու պաշտոնյաներ, որոնք չեն
ցանկացել հրապաարկել իրենց անունները, տեղեկացրել են, որ Ուկրաինային
օգնություն ցուցաբերելու ԱՄՆ Կոնգրեսի այս ապրիլին կայացրած որոշումից հետո,Վաշինգտոնն արդեն իսկ Կիևին փոխանցել է հարյուր միլիոնավոր դոլարների հասնող սարքավորումներ, որոնք դուրս են բերվել ամերիկյան պահեստներից, ներառյալ՝
երեքշաբթի հայտարարված լրացուցիչ Patriot մարտկոցներից մեկը, և ATACMS հեռահար հրթիռներ, որոնք ունեն մինչ 300 կիլոմետր հեռահարություն՝ գրեթե կրկնակի
գերազանցելով ուկրաինական զինուժի տրամադրության ներքո առկա հրթիռների
հարվածի հեռավորությունը:

Ի հավելումն՝ ԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների հասնող ֆինանսավորում է տրամադրել
Կիևին՝ երկարաժամկետ պաշտպանության համար, ներառյալ՝ անցած շաբաթ
հատկացված 2․2 միլիարդ դոլար արժողությամբ փաթեթը, որն ուղղվելու է NASAMS և
Patriot հակաօդային պաշտպանության համալիրներ գնելուն։

XS
SM
MD
LG