Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բայդենը խոսել է գլոբալ սպառնալիքներից


Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողով
Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ողջունել է ալյանսի անդամ-երկրների ղեկավարներին և անդրադարձել Եվրոպայի առջև ծառացած մարտահրավերին՝ խոսելով ուժի միջոցով խաղաղության հասնելու մասին։

Վաշինգտոնում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել է ուժի միջոցով խաղաղության հասնելու մասին՝ հավելելով, թե Հյուսիսատլանտյան դաշինքը կանգնած է իր 75-ամյա պատմության ընթացքում ի հայտ եկած մեծագույն փորձություններից մեկի առջև։

«Լավ է, որ ավելի ուժեղ ենք, քան երբևէ, որովհետև պատմության այս ժամանակը պահանջում է հավաքական ուժ: Ահաբեկչական խմբավորումները շարունակում են չարամիտ ծրագրեր կազմել՝ քաոս ու տառապանք սփռելով: Եվրոպայում [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ շարունակվում է։ Պուտինը ցանկանում է ամբողջովին հպատակեցնել Ուկրաինան, վերջ տալ ժողովրդավարությանը, ոչնչացնել Ուկրաինայի մշակույթը և ջնջել Ուկրաինան քարտեզից: Գիտենք, որ Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում: Բայց չսխալվե՛ք՝ Ուկրաինան կարող է և կկանգնեցնի Պուտինին»,- հայտարարել է Բայդենը:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բայդենը խոսել է գլոբալ սպառնալիքներից
please wait

No media source currently available

0:00 0:02:27 0:00

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդարական Ջեյք Սալիվանն, իր հերթին, խոսել է արևմտյան երկրների ռազմա-արդյունաբերական համալիրներում ընթացող փոփոխություններից՝ հիշեցնելով հին հռոմեական ասացվածքը, որ եթե խաղաղություն ես ցանկանում, պատրաստվիր պատերազմի:

«Պետք է ընդունել ռազմական արդյունաբերության [զարգացման] մասին նոր փաստաթուղթ, ինչը կօգնի մեր արդյունաբերությանը՝ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում դառնալ ավելի հզոր, արդիական և ունակ արտադրել [այն, ինչ մեզ հարկավոր է]»,- իր ելույթում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Այս աշնանը պաշտոնից հեռացող Ստոլտենբերգը Բայդենի կողմից արժանացել է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևներից մեկին՝ Ազատության նախագահական մեդալին:

Դիտորդների կարծիքով, արտաքին քաղաքականության ոլորտում Սպիտակ տան ներկայիս ղեկավարի նման հանդես գալը միտված է ստվերելու օրեր առաջ Թրամփի հետ կայացած անհաջող հեռուստաբանավեճը, որից հետո անգամ դեմոկրատների շարքերում լսելի են կոչեր, թե Բայդենը պետ է թողնի նախագահական ընտրապայքարը։

«Դաշինքը բարգավաճում է և առաջ ընթանում ամերիկյան ղեկավարությամբ: Երբ կասկածներ են առաջանում ամերիկյան ղեկավարության, ամերիկյան առաջնորդների [կարողության] վերաբերյալ, այն ազդում է դաշինքի վրա։ Երբ Ամերիկայի նախագահը մրսում է, ՆԱՏՕ-ն հիվանդանում է թոքաբորբով»,- ասում է քաղաքագետ Ժիզել Դոնելին։

XS
SM
MD
LG