Մատչելի հղումներ

Կիպրոսից հերթական օգնությունն է առաքվում Գազա


Գազա
Գազա

Ամերիկացի զինվորականները ապամոնտաժել են Գազայի ծովափին իրենց իսկ կողմից կառուցված ժամանակավոր նավամատույցը: Պաշտոնյաներն ասում են, որ ամերիկյան կողմը շարունակելու է ծովով ժամանող օգնությունը Գազա փոխանցել, սակայն իսրայելական Աշդոդ նավահանգստի միջոցով:

ԱՄՆ զինուժը ապամոնտաժել է իր իսկ կառուցած ժամանակավոր նավամատույցը Գազայի ծովափին։ Փոխարենը՝ ծովով ժամանող օգնությունը պաղեստինյան տարածք կհասնի իսրայելական Աշդոդ նավահանգստի միջոցով՝ ավելի մեծ ծավալով:

«Գիտենք, որ ամռան ընթացքում ծովի վիճակը վատանում է: Սա միշտ հայտնի էր»,- ասել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինղը։

Նավամատույցն արժեցել է մոտ 230 միլիոն դոլար և երկու ամսվա ընթացքում գործել է մոտ 20 օր: Սակայն Պենտագոնը հավաստիացնում է, որ այն անհրաժեշտ կենսական է առաքել Գազայի բնակիչներին՝ պարենային ծանր ճգնաժամի և ցամաքային անցակետերի սահմանափակ աշխատանքի պայմաններում:

«Այս նավամատույցը հումանիտար օգնության ամենամեծ ծավալն է առաքել, որը երբևէ ԱՄՆ զինվորականները հասցրել են Մերձավոր Արևելք: Գիտեմ, որ եղել են քննադատություններ, եղել են որոշ անհաջողություններ, բայց առաքել ենք մոտ 20 միլիոն ֆունտ` [ավելի քան 9 հազար տոննա] օգնություն»,- ասել է Սինղը։

Հայտնի է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ այցելելու է Վաշինգտոն։ Իր երկրում Նեթանյահուն շարունակում է արժանանալ ընդդիմության սուր քննադատությանը, թե «Համասի» ձեռքից իսրայելցի պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում: Թեև հանրահայտ է, որ այդ կետը ներառված է Գազայում կրակի դադարեցման փուլային համաձայնագրի նախագծում, որը կողմերը տակավին պետք է ընդունեն:

Հույսերը չեն մարում, որ հնարավոր է համաձայնության գալ նաև Իսրայելի ու Լիբանանի միջև աճող լարվածության թուլացնելու հարցում: Այլապես, ըստ դիտորդների, Իսրայելը կարող է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել իր հյուսիսային հարևանի դեմ:

XS
SM
MD
LG