Մատչելի հղումներ

Կալլասը թողնում է Էստոնիայի վարչապետի պաշտոնը՝ գլխավորելու ԵՄ դիվանագիտությունը


Էստոնիայի վարչապետը և ԵՄ արտաքին քաղաքականության նորանշանակ ղեկավար Կայա Կալլասը ելույթ է ունենում 2024 թվականի հունիսի 28-ին Բրյուսելում ԵՄ կենտրոնակայանում Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի ավարտին մամուլի ասուլիսում
Էստոնիայի վարչապետը և ԵՄ արտաքին քաղաքականության նորանշանակ ղեկավար Կայա Կալլասը ելույթ է ունենում 2024 թվականի հունիսի 28-ին Բրյուսելում ԵՄ կենտրոնակայանում Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի ավարտին մամուլի ասուլիսում

Նա կզբաղեցնի կառավարության ղեկավարի պաշտոնը մինչև նոր կառավարության ձևավորումը

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հրաժարական է տվել՝ ստանձնելու ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի պաշտոնը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Էստոնիայի նախագահի գրասենյակը։

Ինչպես պարզաբանել է էստոնական ERR հանրային հեռարձակողը, Կալլասը կծառայի որպես երկրի կառավարության ղեկավար, քանի դեռ օգոստոսի սկզբին կհաստատվի նոր կաբինետը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ԵՄ երկրների ղեկավարները հաստատել են դաշինքի առաջնորդների թեկնածությունները առաջիկա հինգ տարիների համար։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շարունակում է մնալ Եվրահանձնաժողովի նախագահը։ Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստան կփոխարինի Շառլ Միշելին Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում։ Կայա Կալլասը կգլխավորի ԵՄ արտաքին քաղաքականությունը, որը նախկինում ղեկավարում էր Ջոզեպ Բորելը։

Իր նոր պաշտոնի կապակցությամբ Կալլասը ասել է, որ դա «մեծ պատասխանատվություն է աշխարհաքաղաքական լարվածության ժամանակաշրջանում»:

XS
SM
MD
LG