Մատչելի հղումներ

 
ԱՄՆ ընտրողների շրջանում մտահոգություն է՝ Բայդենի առնչությամբ

ԱՄՆ ընտրողների շրջանում մտահոգություն է՝ Բայդենի առնչությամբ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Անհաջող հեռուստաբանավեճից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն հայտարարել է, թե հաստատակամ է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ընտրապայքարում և մտադիր չէ զիջել Սպիտակ տունը հանրապետականներին: «Ամերիկայի ձայնը» հետաքրքրվել է ԱՄՆ քաղաքացիներից, թե ինչ են մտածում իրավիճակի վերաբերյալ։

Բայդենի նախընտրական թիմը շարունակում է ակտիվ քարոզարշավը՝ ըստ էության, անտեսելով կոչերը, թե Սպիտակ տան ներկայիս ղեկավարը պետք է դուրս գա ընտրապայքարից։

Վիսքոնսինում կայացած հանրահավաքին Ջո Բայդենը հայտարարել է, որ շարունակում է ընտրապայքարը:

Սաբրինա Ջորդանի խոսքով, Բայդենը տակավին կենսունակ թեկնածու է, և եթե կտրուկ փոփոխություններ չլինեն, ինքը կշարունակի սատարել ԱՄՆ գործող նախագահին։

Վիսքոնսինից Ջոնաթան Լուստագը, սակայն, վստահ չէ Բայդենին աջակցելու հարցում՝ կարծիք հայտնելով, որ նա այլևս նախկին Ջո Բայդենը չէ և «հնարավոր չէ հաղթել ծերությանը»:

Նման հեռուստաբանավեճից հետո նախընտրական արշավը շարունակելու Բայդենի որոշումը դեմոկրատներին հարող Էլիս Ջոնսթոնի մոտ ևս մտահոգություններ են առաջացրել: Մինեսոտայի բնակիչը վստահ չէ, որ Բայդենն կարող է հաղթել գալիք ընտրություններում։

ԱՄՆ ընտրողների շրջանում մտահոգություն է՝ Բայդենի առնչությամբ
please wait

No media source currently available

0:00 0:02:51 0:00

Թրամփի կողմնակիցների պարագայում հեռուստաբանավեճի ընթացքում Ջո Բայդենի խոսքը, կարծես, ամրապնդել է այն տեսակետը, թե նա անկարող է նախագահել ևս մեկ ժամկետ:

Հեռուստաբանավեճի ժամանակ Բայդենի ելույթը չի արտահայտում ողջ իրականությունը՝ ասում է Ջորջիայի բնակիչ Ջեֆրի Տանարելին. «Ջո Բայդենը խելացի է։ Բայց նա լավ հանդես չեկավ և չարդարացրեց սպասելիքները»:

Վաշինգտոնի բնակիչ Հաննա Սոբոլևիչը նույնպես այն կարծիքին է, որ Բայդենն այլևս չունի նախկին էներգիան։ Սոբոլևիչը մտադիր է աջակցել ԱՄՆ նախագահի այլ դեմոկրատ թեկնածուի, երբ նա հանդես գա։

Միչիգանի բնակիչ Լեքսիս Զեյդանի կարծիքով, այլ թեկնածու առաջ քաշելու պարագայում դեմոկրատները պետք է արագ գործեն․ «Բազմաթիվ են խոսակցությունները, թե ինչ կարող է անել Դեմոկրատական կուսակցությունը, որպեսզի վերադարձնի իր հզորությունը մինչև նոյեմբեր։ Հակառակ պարագայում մենք կտեսնենք Թրամփի նախագահությունը»։

Կալիֆոռնիայից Ստեֆանի Բոուերսի խոսքով, Բայդենին կարող է փոխարինել ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսը, սակայն այդ տարբերակը կարող է չաշխատել. «Կցանկանայի Քամալային տեսնել որպես թեկնածու, բայց նաև կարծում եմ, որ Թրամփը, հավանաբար, ավելի դյուրին կհաղթի Քամալային, քան Բայդենին»:

Ինչևէ, շարունակելով քարոզարշավը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ ծրագրում է ելույթներ ունենալ Տեխասում ու Նևադայում:

XS
SM
MD
LG