Մատչելի հղումներ

 
Բայդենի վերընտրության շուրջ քննարկումները դեմոկրատների շրջանում թեժանում են

Բայդենի վերընտրության շուրջ քննարկումները դեմոկրատների շրջանում թեժանում են


Ջո Բայդեն, հուլիսի July 5, 2024
Ջո Բայդեն, հուլիսի July 5, 2024

Ջո Բայդենի վերընտրության հարցը լուրջ բանավեճի պատճառ է դարձել դեմոկրատների շրջանում։ Ավելի շատ դեմոկրատներ են հանդես գալիս, թե Բայդենը պետք է հեռանա ընտրապայքարից՝ իր տարիքի և երկիրն առաջնորդելու համեստ կարողության պատճառով: Սակայն հարազատ կուսակցությունում նրան աջակցողները մեծամասնություն են։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի Ֆիլադելֆիայում եկեղեցական պատարագի ժամանակ խոսել է իր ձեռքբերումների մասին, թեև իր տարիքի և երկիրն առաջնորդելու կարողության մասին մտահոգությունները շարունակում են աճել:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով, Դոնալդ Թրամփի հետ նախորդ հեռուստաբանավեճից հետո իր մոտ միայն կրկնապատկել է նախագահական մրցավազքում մնալու վճռականությունը:

«Չեմ կարծում, թե որևէ մեկն ինձանից ավելին կարող է անել՝ հաղթելու այս մրցապայքարում»,- անցած ուրբաթ ABC News-ի հետ զրույցում ասել է նախագահ Ջո Բայդենը։

Սպիտակ տան ներկայիս ղեկավարը դեռ լայն աջակցություն է վայելում իր կողմնակիցների շրջանում, սակայն ընտրողների մոտ անհանգստությունն աճում է։

Դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին կիրակի CNN-ի եթերում ասել է.

«Ոչ թե Բայդենի բնավորության կամ պարկեշտության մասին են մտահոգությունները, այլ թե արդյոք նա դեռ նախկին Ջո Բայդենն է»:

Նախագահական մրցապայքարից հեռանալու մասին որոշումը Բայդենը պետք է կայացնի՝ NBC-ին փոխանցել է դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը․ «Ջո Բայդենը պետք է հաշվի առնի, թե կարող է հաղթել Դոնալդ Թրամփին: Արդյո՞ք [] լավագույն [թեկնածուն] է Դոնալդ Թրամփին հաղթելու համար»:

Շաբաթ օրը Դոնալդ Թրամփն իրեն պատկանող սոցհարթակում գրել է՝ «Խարդախ Ջո Բայդենը պետք է անտեսի իր բազմաթիվ քննադատներին և առաջ շարժվի՝ եռանդով ու ուժով»:

Թեև այսօր ամերիկյան լրատվական դաշտը կենտրոնացած է Բայդենի ուղղությամբ, սակայն թե ով կարող է լինել ԱՄՆ փոխնախագահի հանրապետականների թեկնածուն, կարող է շեղել հանրության ուշադրությունը:

Պակաս կարևոր չէ Միացյալ Նահանգների փոխնախագահի դեմոկրատների թեկնածուի հարցը։ Հանրապետական սենատոր Ջեյ Դի Վենսի ասում է․ «Բայդենն ունի շատ լավ մարդիկ, որոնցից կարող է ընտրել»:

Ինչևէ, ԱՄՆ նախագահ Բայդենի ուշադրության կենտրոնում այս շաբաթ Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է լինելու։

Մինչդեռ, Թրամփն առաջիկա օրերին հանրահավաքներ կանցկացնի Ֆլորիդայի Դորալ և Փենսիլվանիայի Բաթլեր բնակավայրերում:

XS
SM
MD
LG