Մատչելի հղումներ

Բայդենի խոսքով, հեռուստաբանավեճի ժամանակ «շփոթված է եղել»


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասում է, որ ինքը «շփոթվել է» Դոնալդ Թրամփի հետ անցած շաբաթ կայացած հեռուստաբանավեճի ժամանակ, բայց վճռական է՝ շարունակել պայքարը Սպիտակ տան համար։

Ամերիկյան ներքաղաքակ քննարկումներում շարունակում է կենտրոնական տեղ զբաղեցնել նախորդ շաբաթ կայացած Բայդեն-Թրամփ հեռուստաբանավեճը:

Նախագահ Ջո Բայդենը փորձում է անդրադառնալ իր կողմնակիցների մտահոգություններին։

Հուլիսի 4-ին Վիսքոնսինի WAUK ռադիոկայանի հետ զրույցում Բայդենն ասել է. «Վատ գիշեր եմ անցկացրել, բայց հորիցս սովորել եմ, երբ քեզ նոկդաունի են ենթարկում, ուղղակի ոտքի կանգնիր»։

Բայդենի նախընտիական թիմը փորձում է ամրապնդել նրա դիրքերը՝ Դեմոկրատական կուսակցության առաջատար նահանգապետերի աջակցությամբ։

«Նախագահ Ջո Բայդենը ցանկանում է հաղթել, և մենք բոլորս խոստացել ենք մեր աջակցությունը նրան»,- ասել է Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլը։

Մյուս կողմից, հանրապետականներն են անցել գրոհի։ ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է. «Կարծում եմ, նրանք գիտեն, որ լուրջ խնդիր ունեն: Բայց միայն քաղաքական խնդիր չէ, միայն Դեմոկրատական կուսակցության խնդիրը չէ: Ողջ երկրի խնդիրն է, քանզի ունենք նախագահ, ով, ըստ ամենայնի, դժվարանում է գործել։ Վտանգավոր ժամանակներ են»։

Հեռուստաբանավեճից հետո CNN-ի կողմից անցկացված հարցման համաձայն, դեմոկրատներին հարող ամերիկացիների 56%-ի կարծիքով, դեմոկրատները ավելի լավ հնարավորություն կունենան հաղթելու, եթե իրենց թեկնածուն չլինի Բայդենը:

Տեխասի համալսարանի պատմության պրոֆեսոր Ջերեմի Սուրիի խոսքով, Ջո Բայդենի առողջական վիճակի վրաբերող հարցերը լուրջ խնդիր են դարձել․ «Նա դեռ կարող է հաղթել այս ընտրություններում, եթե մնա։ Նրա նախընտրական թիմը հույս ուներ, որ բանավեճը կփարատեր նրա առողջության հետ կապված մտահոգությունները, բայց այդ մտահոգությունները միայն կխորանան, եթե Բայդենը մնա ընտրապայքարում»։

Թրամփն այս շաբաթ հանրային միջոցառումներ չուներ։

ԱՄՆ անկախության օրը՝ հուլիսի 4-ին, իրեն պականող Truth Social սոցհարթակում Դոնալդ Թրամփը հանդես եկավ տեսաուղերձով․ «Երբե՛ք չենք մոռանա, որ ամերիկացի ենք, և ապագան մեզ է պատկանում։ Ամերիկյան անկախության ոգին երբե՛ք չի մարի, երբե՛ք չի տապալվի, այլ լինեկու է հավիտյանս հավիտենից»:

Հայտնի է, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է այս ամիս կայանալիք իր համագումարին, և Թրամփը, ըստ պրոֆեսոր Սուրիի, դեռ պետք է համոզի, որ ինքն է նրանց արժանավոր թեկնածուն Սպիտակ տան համար պայքարում:

Մինչև այս նոյեմբեր՝ ընտրությունների օրը, Բայդենն ու Թրամփը ունեն մոտ չորս ամիս՝ ամերիկացիների համակրանքը շահելու համար։

XS
SM
MD
LG