Մարդկանց աչքի առջև երկու տարեց տղամարդիկ էին, որոնք գրոհում էին միմյանց՝ ԱՄՆ նախագահական ընտրապայքարի հեռուստաբանավեճի ժամանակ։ Շատերի մոտ է այն տպավորությունը, որ Սպիտակ տան գործող ղեկավար, 81-ամյա դեմոկրատ Ջո Բայդենը վատ հանդես եկավ այդ բանավեճի ժամանակ:
Մի պահ Բայդենն ասաց. «Կշարունակեմ գործել, մինչև չստանանք ամբողջական արգելքը այն նախաձեռնության վերաբերյալ, որը վերաբերում է սահմանապահ լրացուցիչ պարեկներին և ապաստանի հարցերով զբաղվող սպաներին»:
Թրամփը անմիջապես արձագանքեց. «Իրոք, չգիտեմ, թե նա ինչ ասաց այդ նախադասության վերջում: Չեմ կարծում, որ նա էլ գիտի, թե ինչ ասաց»:
Հայտնի է, որ Բայդենի նման հանդես գալը անհետևանք չի մնացել, և Տեխաս նահանգից Ներկայացուցիչների տուն անցած դեմոկրատ Լլոյդ Դոգեթը Կոնգրեսում Բայդենի կուսակիցներից առաջինն է, որ հրապարակավ հայտարարել է, թե Ջո Բայդենը պետք է դուրս գա ընտրապայքարից։
«Եթե խաղադրույք կատարեի, կասեի, որ [այսօր] 50-50 է, թե արդյոք Բայդենի անունը կլինի քվեաթերթիկների վրա»,- ասում է Վանդերբիլտի անվան համալսարանի ներկայացուցիչ Թոմաս Շվարցը։
Սպիտակ տան ղեկավարն ընդունում է, որ տարիքն իր խոսքն ասում է, սակայն պնդում է՝ դեռ ուժ ունի առաջ շարժվելու համար։
«[Անշուշտ] նախկինի պես սահուն չեմ խոսում: Չեմ բանավիճում այնպես, ինչպես առաջ էր, բայց գիտեմ այն, ինչ գիտեմ, և գիտեմ ինչպես ասել ճշմարտությունը»,- ասում է Ջո Բայդենը։
«Բայց այն, ինչ նա արեց, դա էր․․․»
Այդուհանդերձ, CNN-ի հարցման համաձայն, ընտրելու իրավունք ունեցող 4 ամերիկացիներից 3-ի կարծիքով, դեմոկրատներն ավելի մեծ շանսեր կունենան հաղթել նախագահական ընտրություններում, եթե հրաժարվեն ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրել Ջո Բայդենին:
Թեև նախագահական ընտրապայքարի ընթացքում առաջին բանավեճի ժամանակ վատ հանդես գալը դեռ չի նշանակում, թե տվյալ թեկնածուն տանուլ է տալիս։
Դիտորդները հիշեցնում են՝ օրինակ, 2012 թվականին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ, դեմոկրատ Բարաք Օբաման վատ հանդես եկավ հեռուստաբանավեճում, սակայն վերընտրվեց:
«Օբամայի պարագայում առաջին անգամ վատ հեռուստաբանավեճ ստացվեց, որովհետև նա այնքան էլ պատրաստված չէր, բայց հաջորդ բանավեճը բավականին արագ տեղի ունեցավ, և նա շատ լավ դրսևորեց իրեն: Այնպես որ, նույն իրավիճակը չէ»,- ասում է Թոմաս Շվարցը։
Վատ հեռուստաբանավեճի ևս մեկ օրինակ։
«Վճարում է վարձատրության և աշխատավարձի կամ վարձատրության և կենսաթոշակի համար»,- ասել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը։
Նախագահ Ռոնալդ Ռեյգանը 73 տարեկան էր․․․ ։
«[Նա] մասնակցեց առաջին հեռուստաբանավեճին, և կարծիք ձևավորվեց, որ լավ հանդես չեկավ՝ հաշվի առնելով նրա տարիքը։ [Բայց արդեն] երկրորդ բանավեճի ժամանակ լավ հանդես եկավ: Գոյություն ունի ձեր կարողությունն ամրապնդելու կարճաժամկետ ռազմավարություն և ավելի երկարաժամկետ, որը ցույց կտա, թե [նման վատ հանդես գալը], իրոք, բացառություն էր, և որ նա՝ [ԱՄՆ նախագահի թեկնածուն] ի վիճակի է գործել ավելի եռանդուն և նախագահին հարիր»,- ասում է American Enterprise Institute-ի ներկայացուցիչ Ջոն Ֆորտիերը։
Մինչդեռ, Թրամփը փորձում է օգտվել իրավիճակից՝ ձգտելով շարունակ ուշադրության կենտրոնում պահել Բայդենի անհաջող հանդես գալը հեռաուստաբանավեճի ժամանակ։
«Ջո Բայդենն ողջ շաբաթն անցկացրել է Քեմփ Դեյվիդում՝ հանգստանալով, աշխատելով, սովորելով: Շատ է ջանք թափում, և այնքան շատ, որ չգիտի, թե ինչ է անում»,- ասում է Թրամփը։
Դիտորդների խոսքով,Դեմոկրատական կուսակցությունում Բայդենին ցուցաբերվող աջակցությունից է կախված, թե արդյոք Սպիտակ տան ներկայիս ղեկավարը կթողնի ընտրապայքարը, նաև՝ դեր կունենա այն հանգամանքը, թե արդյոք դեմոկրատների շարքում կշարունակեն հնչել հրապարակային կոչեր՝ Բայդենին հեռացնելու մասին։